Տեղի ունեցավ «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի առաջին հանրային հանդիպումը
Հունիսի 3–ին Երևանում տեղի ունեցավ «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի առաջին հանրային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ինչպես արտասահմանյան խոշոր ընկերություների տնօրեններ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպաններ, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, լրագրողներ և ուղղակի Հայաստանի ապագայով մտահոգված քաղաքացիներ:
Հանդիպման սկզբում ողջունելով ներկաներին՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի ղեկավար Արա Աբրահամյանը նշեց, որ եթե մենք հնարավորություն ունենք ինչ որ բանով օգնել մեր հայրենիքին, ապա մենք պարտավոր ենք դա անել և կարևոր չէ, թե ով է այսօր իշանության ղեկին, քանի որ ժողովուրդի մասին է պետք մտածել, մարդիկ օգնության կարիք ունեն:
Ելույթով հանեդես եկան նաև «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի կազմկոմիտեի ղեկավար Թաթուլ Մանասերյանը և մտքի կենտրոնի որդեգրած յոթ հիմնական ճյուղերի՝ «Սփյուռք և արտաքին կապեր», «Արցախ», «Երիտասարդություն», «Ազգային արժեքներ», «Անվտանգություն», «Գիտություն և տեխնոլոգիա», «Տնտեսություն» բանախոսները, որոնք իրենց ոլորտում մասնագիտացված և փորձառու գործիչներ են:
Շնորհանդեսի հատուկ բանախոսներն էին նաև «Թվային էկոնամիկա» պրոեկտի ղեկավարներից` Եվգենի Բաբայանը (Ռուսաստան), Burlington Capital ընկերության ղեկավար` Լիզա Ռոսկինսը (ԱՄՆ) և Gemini Rosemont ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Յան Բրոնլոն (ԱՄՆ), ովքեր նույնպես հանդես եկան ապագում Հայաստանում սպասվող նոր և գերժամանակակից ծրագրերի իրագործմամբ:
Արա Աբրահմյանը և Յան Բրոնլոնը ազդարարեցին «Կոմունիկացիոն Կենտորն»-ի բացման մասին, որի գլխավոր գրասենյակը կհիմնվի այստեղ՝ Երևանում: Կենտրոնի հիմանական նպատակն է լինելու՝ Ռուսաստանի, ԱՊՀ-ի և աշխարհի տարբեր երկրների միջև հումանիտար կապի ապահովումը:
«Առանձնացնելով և նաև առաջնահերթություն տալով այն խնդրին, որ Հայաստանն այսօր ուռուցքաբանական հիվանդությունների ցուցանիշներով առաջատար է աշխարհում՝ Լիզա Ռոսկինսի և նրա ղեկավարած ֆոնդի օգնությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում գերժամանակակից ուռուցքաբանության կենտրոն ստեղծելու համար, որտեղ կլինեն ո՛չ միայն բուժումներ, այլև կանխարգելիչ մեթոդներ և մասնագետների համար վերապատրաստման ծրագրեր»- ասաց Արա Աբրահամյանը:
Այս տարվա սեպտեմբեր ամսին նախատեսվում է «Արարատյան Ալյանս» միջազգային ֆորումի գումարումը, որի կապակցությամբ Արա Աբրահամյանը «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի վերը նշված յոթ ուղղությունների շրջանակներում հրավիրեց իրենց առաջարկություններով հանդես գալու և համագործակցելու տարբեր ոլորտների մասնագետներին և կազմակերպություններին, ինչը կնպաստի ավելի ծավալուն և հայրենանվեր աշխատանքներ իրագոծելուն:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան