Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Խնդիրն այն է, որ Չալաբյանը մյուսների նման «նիկոլ» հայհոյող չէ. Գագիկ Գինոսյան

Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված։ Օրերս վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Մշակութաբան Գագիկ Գինոսյանը Չալաբյանի դեմ սկսված հետապնդումը ծիծաղելի է համարում. «Ավետիք Չալաբյանին երկար տարիներ ճանաչում եմ և բախտ եմ ունեցել նաև աղջկան դպրոցում դասավանդելու, իրեն նաև որպես ծնող ճանաչելու։ Եզակի մտավորական հայ տեսակ է, եզակի մաքրությամբ մարդ, ինչը նաև իր երեխայի մեջ է երևում։ Չալաբյանն ու իր կինը՝ Անահիտ Ադամյանը, Ազգային երգի-պարի ակադեմիայի աջակիցներից են եղել, կինը նաև եղել է հոգաբարձուների խորհրդի անդամ։ Եվ բացի ազգային մշակույթին աջակցելուց, սատարելուց, ես որևէ բան չեմ նկատել, որ կարող է ինձ ենթադրության բերել, որ նա կարող է կաշառքով զբաղվել։ Ինձ համար, գոնե, ծիծաղելի է այս ամենը։ Լինելով մշակութաբան՝ ուսումնասիրում եմ նաև ազգային, մարդկային հոգեբանություն և ուղղակի վստահ եմ, որ չեմ կարող սխալված լինել նրա հոգեբանության մեջ, որովհետև մարդկանց ավելի քան ճանաչում եմ, և դա տասնամյակների փորձառություն է».- 1or.am-ի հետ զրույցում ասաց մշակութաբանը։

Գինոսյանը վստահ է՝ Չալաբյանի կալանավորումն ուղղակի բերան փակելու, լռեցնելու միջոց է. «Տարօրինակորեն լռեցնում են ոչ թե ճամարտակներին, հայհոյախառն խոսողներին, այլ այն մարդկանց, ովքեր իրենց անբիծ կենսագրությամբ և շատ տրամաբանված, խելամիտ խոսքով կարող են ժողովրդին համոզել ինչ-ինչ հարցերում։ Թերևս խնդիրը հենց սա է, որ Չալաբյանը մյուսների նման «նիկոլ» հայհոյող չէ, այլ ազգային խնդիրների շատ հստակ և հզոր տրամաբանությամբ տաղանդավոր վերլուծաբան է։ Դա ուղղակի սարսափ է տարածում, որովհետև հայհոյողի դեմ կարելի է հայհոյել, բայց Չալաբյանը ոչ միայն կենսագրության մեջ ինչ-որ խոցելի դրվագ չունի, այլև տրամաբանված վերլուծական մտքեր է արտահայտում, ինչը, իսկապես, սարսափելի է օրվա իշխանության համար։ Եվ այդ մտքերի դեմ միակ հակափաստարկը պարզապես լռեցնելն է, և Չալաբյանի կալանավորման գաղտնիքը հենց դրանում է»։

Մարիամ Նալբանդյան