Buissup Conference 2022-ը կանցկացվի «Բիզնես. հաջորդ կայարանը» խորագրի ներքո
Հունիսի 11-ին Հայ գործարարների ասոցիացիան կանցկացնի արդեն երկրորդ Buissup Conference-ը։ Ոլորտի լավագույն մասնագետները կխոսեն բիզնեսում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների մասին, ինչպիսիք են՝ արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, վիրտուալ իրականությունը, տվյալների գիտությունը, կիբերանվտանգությունը և ոչ միայն:
Միջոցառումը լավ հնարավորություն է տնտեսության նորարարական ոլորտներով հետաքրքրվող 1000-ից ավելի երիտասարդի համար՝ ծանոթանալու վերջին նորություններին և թարմացումներին, նոր կապեր ձեռք բերելու, իրենց մտքերով ու գաղափարներով կիսվելու ու տարբեր ոլորտների առաջատարների կողմից նշանակալի խորհուրդներ և ուղղորդումներ ստանալու:
Կոնֆերանսին որպես բանախոսներ հանդես կգան Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդեանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը, Գալաքսի ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ ռազմավարության և ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը, Smartclick ընկերության հիմնադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը, ԱԿԲԱ բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ՀՀ կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Փախչանյանը։
Միջոցառումը կվարի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
Միջոցառումը կանցկացվի Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։
Buissup Conference-ը կկայանա հունիսի 11-ին՝ Prime Hall-ում (Եղվարդի խճուղի 3), ժամը 13:00-ին:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` https://bit.ly/3yG7tfu :




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան