Ucom-ն առաջարկում է անսահմանափակ ինտերնետ «Քայլող Wi-Fi»-ով
Հունիսի 9-ից «Յուքոմ» ընկերության շարժական ինտերնետ ծառայության նոր՝ uGo Super 6500 սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում բաժանորդները կստանան անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն: Ավելին՝ uGo Super 6500 սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու պարագայում, անսահմանափակ ինտերնետին ի լրումն բաժանորդները կկարողանան ձեռք բերել uFi Wi-Fi մոդեմն ընդամենը 1 դրամով:
«Այս առաջարկը կհետաքրքրի այն բոլոր մարդկանց, որոնք իրենց աշխատանքը կազմակերպում են ոչ միայն գրասենյակային տարածքներում, այլև սրճարաններում, զբոսայգիներում, հանգստյան տներում կամ ուղղակի բնության գրկում։ Անսահմանափակ ինտերնետի հնարավորությունը թույլ կտա, օրինակ, զբոսաշրջիկներին, վարորդներին, զբոսավարներին կամ երկրի ներսում պարբերաբար գործուղման մեկնողներին մնալ կապի մեջ իրենց մտերիմների հետ և կիսվել ճանապարհային տպավորություններով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ uFi մոդեմը հնարավորություն է տալիս ինտերնետին միացնել մինչև 10 սարքավորում Wi-Fi-ի և 1 համակարգիչ USB լարի միջոցով, ինչը նշանակում է, որ դրան կարելի է միացնել ոչ միայն սմարթֆոններ, պլանշետներ ու նոթբուքներ, այլև 1 ստացիոնար համակարգիչ:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան