Ucom-ն առաջարկում է գնել սմարթֆոն եւ ստանալ անլար ականջակալ ու գեղեցիկ հեռախոսահամար
Ամառային առաջարկի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ucom-ում ցանկացած ապրանքանիշի սմարթֆոն ձեռք բերելու դեպքում բոլոր բաժանորդները կստանան անլար ականջակալ, ինչպես նաև գեղեցիկ հեռախոսահամար: Ավելին, գնորդները կունենան Level Up 1700 սակագնային պլանից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:
Նշենք, որ անլար ականջակալները հատկապես կգոհացնեն ակտիվ սպորտը նախընտրող անձանց, քանի որ շատ թեթև են և հարմար ականջին: Միևնույն ժամանակ ունեն խոնավությունից պաշտպանվելու հնարավորություն, ինչպես նաև ապահովում են որակյալ ձայն 8 մմ տրամագծով և 93 դԲ զգայունությամբ բարձրախոսների շնորհիվ։
«Ինչպես Ucom-ի վաճառքի և սպասարկման սրահներում, այնպես էլ առցանց խանութում հնարավոր է ձեռք բերել ժամանակակից սմարթֆոններ, այդ թվում՝ Xiaomi Redmi Note 10S-ը, Honor X8-ը, iPhone 13-ը և այլն: Ի դեպ, դրանք հասանելի են նաև ապառիկի լավագույն պայմաններով․ առաջին 12 ամսվա համար՝ 0% կանխավճարի, 0% տարեկան տոկոսադրույքի և 0% սպասարկման վճարի հնարավորությամբ», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք նաև, որ Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանով տրամադրվում է 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա զանգելու համար, 6 ԳԲ շարժական ինտերնետի ծավալ, ինչպես նաև ավելի քան 18 հայտնի հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն: Այդ հավելվածներից են, մասնավորապես, WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Skype-ը, Zoom-ը, Duolingo-ն, Microsoft Teams-ը և Google Meet-ը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան