«Չաթ ռոումինգում». UCOM-ն առաջարկում է անսահմանափակ շփման օրական տարբերակ
Ս.թ. հունիսի 15-ից հոկտեմբերի 15-ը «Յուքոմ» ընկերության շարժական կապի ծառայության բոլոր բաժանորդները «Չաթ ռոումինգում» առաջարկի շրջանակներում, մի շարք ծովափնյա և եվրոպական երկրներ մեկնելիս կարող են անսահմանափակ կապի մեջ մնալ մտերիմների հետ օրական 1500 դրամով՝ պարզապես հավաքելով *121*21# ակտիվացման հրահանգը։ Այս առաջարկի շրջանակներում բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 128 կբ/վ արագությամբ և անվերջ շփվել մեսենջերներում, ինչպիսիք են օրինակ՝ WhatsApp-ը, Viber-ը, Telegram-ը և Messenger-ը:
«Եթե պատրաստվում եք մեկնել հանգստի Եգիպտոս, ԱՄԷ, Հունաստան, Վրաստան, Կիպրոս, Մոնտենեգրո, Բուլղարիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, կամ այլ հայտնի ծովափնյա ուղղություններով, նկատի ունեցեք, որ այս ամառ ռոումինգում ևս ունեք մտերիմների հետ անդադար կապի մեջ մնալու հնարավորություն։ Պարզապես համոզվե՛ք, որ ակտիվացրել եք ռոումինգի ծառայությունը Հայաստանից մեկնելուց առաջ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այն բաժանորդները, որոնք նախընտրում են անմիջապես շրջագայության ընթացքում կիսվել լուսանկարներով, տեսանյութերով և տպավորություններով, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» գերարագ ինտերնետի փաթեթները, մասնավորապես 2 ԳԲ փաթեթը՝ 10 500 դրամով կամ 3 ԳԲ փաթեթը՝ 13 500 դրամով: Նախընտրած փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան