Հակառակ մեր գաղափարական տարաձայնություններին, ստացանք համաձայնություն․ Միքայել Սրբազան
«Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնի սաներն այս ամառ բացառիկ հնարավորություն են ստացել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությամբ՝ 20 երեխա իր ամառային հանգիստը կանցկացնի Սև ծովի ափին։ Երեխաներին կուղեկցեն նրանց հետ ամեն օր աշխատանք տանող մանկավարժ-մասնագետներից երեքն ու երկու կամավոր»,-տեղեկանում ենք «Մեծահասակների կրթություն Խաչմերուկ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
Ուշագրավն այն է, որ Գագիկ Ծառուկյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի միջև վերջին շրջանում տարաձայնություններն ակնառու են։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մամուլին տված իր մի շարք հարցազրույցներում բազմիցս կարծիք է հայտնել՝ դեմ արտահայտվելով Ծառուկյանի՝ Քրիստոսի արձանը կանգնեցնելու գաղափարին։ «Հիսուսի հսկայական արձանը կանգնեցնելը աննպատակահարմար է, ժամանակավրեպ է ու ավելորդ։ Հայ եկեղեցու ավանդությանը հարիր չի, մեր ավանդությանը հարիր չի։ Հետո ոչինչ չի տալու, հոգևոր իմաստով ոչինչ չի տալու՝ դրանով ավելի քրիստոնյա չենք դառնալու»,- հարցազրույցներից մեկում էլ նշել է նա։
ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանը, մեկնաբանելով Շիրակի թեմի ցերեկային խնամքի կենտրոնի սաների Բաթում գնալու լուրը, hraparak.am-ին ասաց․ «Դե, այնպես եղավ, որ խնամքի կենտրոնի մանկավարժներից, թեմի անունից՝ ի դեմս Սրբազանի, դիմեց մեզ՝ ներկայացնելով գաղափարը, որ երեխաները Բաթում մեկնելու, ծովում հանգստանալու ցանկություն են հայտնել, ասաց՝ ծնողները ևս միացել են խնդրանքին, որպեսզի այն ի կատար ածվի։ Ես էլ խնդրանքը ներկայացրեցի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչը միանգամից ընդունվեց, քանի որ խոսքը երեխաների մասին էր»։ Թե որքան գումար է հատկացրել ԲՀԿ առաջնորդը, Հասմիկ Վիրաբյանը նախընտրեց չբարձրաձայնել՝ ասելով․ «Այնքան, որքան անհրաժեշտ է․ երեխաների լիարժեք հանգստի եւ մնացած այլ բաների համար գումարն հաստատ բավարար է» ։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից էլ hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես եղավ, որ իրենց սաները Բաթում են մեկնում հենց Ծառուկյանի հովանավորությամբ։ Արդյոք սա հաշտության ձեռք մեկնելու ակնարկ չէ։
«Հակառակ մեր գաղափարական տարաձայնություններին, դիմեցինք, ստացանք համաձայնություն։ Մեր աշխատակիցները բացարձակ ազատ են, ես չեմ ընդդիմանում, եւ օգտվելով իրենց ազատությունից՝ կարող են դիմել՝ ում ուզում են»։
-Սրբազան, այ, Դուք արդեն ասացիք՝ հակառակ ձեր գաղափարական տարաձայնություններին, մտավախություն չկա՞ր, որ արձագանքն այլ կերպ կլիներ։
-Արդեն դրական պատասխան ենք ստացել, բացի այդ՝ խոսքը երեխաների մասին էր․․․․։
-Իսկ ինչու՞ եք որոշել երեխաների հանգիստը կազմակերպել Հայաստանի սահմաններից դուրս եւ ոչ թե հայրենի բնության մի գողտրիկ անկյունում։
- Սա առաջինը չէ։ Հայաստանում եղել է, որ հանգիստ կազմակերպվել է, այս անգամ ուղղակի ծովափնյա հանգիստ նախընտրեցին, մենք էլ ընդառաջեցինք։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)