Արևային մարտկոցները կարող են պարտադիր դառնալ բոլոր նոր կառուցվող շենքերի տանիքների համար
Delfi.lv-ն գրում է, որ անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԵՄ էներգետիկ վերագործարկման նոր ծրագիրը՝ «REPowerEU»-ը՝ ի պատասխան էներգետիկ շուկայում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հետևանքով առաջացած համաշխարհային խնդիրների: Ծրագիրը երկու նպատակ ունի, որոնք են մինչև 2027 թվականը աստիճանաբար վերացնել Ռուսաստանի հանածո պաշարներից կախումը և լուծել կլիմայական ճգնաժամը: Նախապատվությունը կտրվի էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներին, ներառյալ արևային էներգիան: Այդ մասին գրել է Latvijas avīze-ը։
Ծրագրի ամենահետաքրքիր կետերից մեկն այն է, որ սկսած 2026 թվականի դեկտեմբերի 31-ից` ԵՄ բոլոր նոր կառուցվող հասարակական և առևտրային շենքերը, որոնք ունեն ավելի քան 250 քառակուսի մետր տարածք, պետք է ունենան արևային մարտկոցներ։ 2027 թվականի դեկտեմբերի 31-ից բոլոր հասարակական և առևտրային շենքերը, որոնք ունեն ավելի քան 250 քառակուսի մետր տարածք, պետք է հագեցած լինեն արևային մարտկոցներով: 2029 թվականի դեկտեմբերի 31-ից յուրաքանչյուր նորակառույց բնակելի շենք պետք է հագեցած լինի արևային մարտկոցներով։
Ներկայումս ԵՄ-ում տեղադրված են 165 ԳՎտ հզորության արևային կայաններ, ինչը 34%-ով կամ 26 ԳՎտ-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Սա կանաչ էներգիայի բալանսում ավելին է, քան էներգիայի ցանկացած այլ ձև, ներառյալ քամու էներգիան: Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է ԵՄ-ի ողջ տարածքում տեղադրել ևս 39 ԳՎտ հզորության արևային կայաններ։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի «արևային ռազմավարությունը» նախատեսում է մինչև 2025 թվականը ԵՄ-ում տեղադրված արևային մարտկոցների հզորությունը կրկնապատկել, իսկ մինչև 2030 թվականը դրանց հզորությունը պետք է հասցվի 600 ԳՎտ-ի։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան