Ավստրալիայում կկառուցվի «արևի մաշկով» առաջին օֆիսային շենքը
Cursorinfo.co.il-ն գրում է, որ Մելբուռնում կառուցվելիք 40 միլիոն ավստրալական դոլար արժողությամբ շենքն ամբողջությամբ ծածկված կլինի 1182 արևային մարտկոցներով, ինչը կօգնի վերացնել տարեկան մոտ 70 տոննա ածխաթթու գազի արտանետումները:
Ավստրալիայում արևային մաշկ ունեցող առաջին գրասենյակային շենքի շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի, ինչը համարվում է վերականգնվող էներգիայի կարևոր իրադարձություն: Այս մասին հայտնում է Independent-ը։
Արևային մարտկոցներն ունեն նույն հաստությունը, ինչ սովորական ապակին և օգտագործում են «բարակ թաղանթով ֆոտոգալվանային մոդուլ»՝ արևային էներգիայից այն քանակի էլեկտրաէներգիա ստանալու համար, որը կբավարարի ութ հարկանի շենքը սնուցելու համար:
Neoscape ծրագրի ղեկավարն ասել է, որ շենքը «ESD-ի (էկոլոգիական կայուն դիզայն) նոր նշաձող կսահմանի գրասենյակային շենքերի համար՝ թույլ տալով շենքերի արևային ֆասադները ինտեգրել ամբողջ Վիկտորիայով»: Գերմանական Ավանսիս ֆիրմայի կողմից արտադրված Skala Solar Leather արևային մարտկոցները ունեն տարբեր չափեր և գույներ, հենց դրանք էլ կարող են օգտագործվել տարբեր շենքերի և շինարարական նախագծերում:
«Արտոնագրված գունային տեխնոլոգիայի շնորհիվ գունային սպեկտրը տատանվում է մետաքսյա հարթ փայլատ երանգից մինչև ինտենսիվ, լույսից կախված գունային գրադիենտների վրա», - գրված է ընկերության կայքում:
Այդ տեխնոլոգիան արդեն կիրառվել է Եվրոպայում հասարակական, առևտրային և բնակելի շենքերում, սակայն ամբողջական տեսքով առաջին անգամ դա արվելու է Ավստրալիայում, որը արևային էներգիայի համաշխարհային առաջատարներից մեկն է։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան