«Ղարաբաղ տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
Սույն թվականի հուլիսի 5-ից «Յուքոմ» ընկերության շարժական կապի բաժանորդները կօգտվեն «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի՝ ՀԾԿՀ-ի կողմից ՀՀ բոլոր օպերատորների համար կարգավորվող սակագներից։ Մասնավորապես՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգում մուտքային զանգերի համար կգործի 13 դրամ/րոպե, իսկ դեպի Ucom ցանց և տեղական զանգերի համար՝ 27 դրամ/րոպե սակագինը։ SMS-հաղորդագրությունների գինը 10 դրամ/SMS է։
Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգում ինտերնետի սակագինը Ucom-ի բաժանորդների համար կմնա անփոփոխ՝ 15 դրամ/ՄԲ:
Նշենք, որ ռոումինգում Ucom հեռախոսահամարից օգտվելու համար մինչև Հայաստանից մեկնելն անհրաժեշտ է ակտիվացնել նշյալ ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին: Ռոումինգի ակտիվացումն անվճար է:
Հիշեցնենք, որ ռազմական իրավիճակով պայմանավորված, «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգին միանալիս 2020 թվականի հոկտեմեբրի 21-ից ժամը 18։00-ից գործել է 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաև տեղական զանգերի համար։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան