Մինչև 2 տարեկան երեխայի նպաստը կավելանա՝ մինչև 61 000 դրամ (Տեսանյութ)
Թեեւ առաջին կիսամյակը դեռ չի ավարտվել, բայց արդեն կարող ենք ասել, որ հարկային եկամուտների առաջին կիսամյակի պլանը գերակատարել ենք 47 մլրդ դրամով: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նաեւ ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունենք ստանալու, մոտ 10 մլրդ-ից ավելի: Այսինքն վստահ ենք, որ կիսամյակի պլանը 60 մլրդ դրամով կգերակատարենք: 2023-ի հունվարից կբարձրանան կենսաթոշակները: Կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում, որը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ»,-ասաց նա: Վարչապետը տեղեկացրեց, որ որոշել են մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստը չափը ավելացնել 28 600 դրամից պետք է դառնա 30 700 դրամ:
«Գյուղական բնակավայրերում կրկնակի է այդ գումարը, այսինքն հունվարի 1-ին գյուղական բնակավայրերում մինչեւ երկու տարեկան երեխայի նպաստը կկազմի 61 հազար դրամ»,-ընդգծեց Փաշինյանը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նխարար Նարեկ Մկրտչյանը ճշգրտեց, որ աշխատող մայրերի համար այդ նպաստը ոչ թե 30 700 է, այլ 34 հազար դրամ է, բացի այդ 2023-ի հունվարից սկսած, եթե մայրը որոշում է ժամկետից շուտ դուրս գալ աշխատանքի, այդ նպաստը չի կտրվելու: Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա 5 ամիսներին Հայաստանում ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 800 մլրդ դրամով, ինչը մոտ 2 մլրդ դոլար է: Ենթադրենք դրանից հանենք 20 տոկոսը, համարելով դա գնաճի արդյունք: Սա նշանակում է, որ 1,7 մլրդ դոլարի լրացուցիչ առեւտրաշրջանառություն ենք ունեցել: Եթե սրան գումարում ենք աշխատատեղերի աճը, աշխտավարձի աճա, ապա կարող ենք արձանագրել, որ 7 տոկոս տնտեսական աճը հանդարտ կապահովեք»:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան