Լև Տլոստոյի անվան գրական-գեղարվեստական մրցույթ` Սյունիքի մարզի դպրոցականների համար
Ամառային արձակուրդներին ընդառաջ հրաշալի նորություն Սյունիքի մարզի դպրոցականների համար: 2022 թվականի հունիսի 5-ին «Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր Լև Տոլստոյի անվան գրական և գեղարվեստական մրցույթ դպրոցականների համար:
Որպես մրցույթի թեմաներ են ընտրվել ռուս մեծ գրողի «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն» եռագրությունը, «Պարահանդեսից հետո» և «Ինչով են մարդիկ ապրում» պատմվածքները։
Ի՞նչ պետք է անել։ Անհրաժեշտ է կարդալ այս ստեղծագործություններից մեկի բնօրինակը: Դրանից տպավորված գրել նոր պատմություն (էսսե) ռուսերենով կամ նկարել:
Մրցույթին կարող են մասնակցել պետական, մասնավոր, լրացուցիչ ուսումնական հաստատությունների և ստեղծագործական կենտրոնների 7-12-րդ դասարանների աշակերտները։ Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է ս․ թ․ հոկտեմբերի 15-ը, իսկ վերջնական արդյունքները կհայտարարվեն հուլիսի 15-ին։
Իսկ ի՞նչ կստանան հաղթողները։ Մրցույթի ժյուրին կընտրի 15 լավագույն աշխատանքները և հեղինակների հետ կանցկացնի հարցազրույց, ինչի արդյունքում պարզ կլինի, թե ովքեր են առաջին երեք հորիզոնականներ զբաղեցնողները։ 1-ին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը կստանա 500 000 դրամ մրցանակ, 2-րդ հորիզոնականը` 400 000 դրամ, 3-րդ հորիզոնականը` 300 000 դրամ։
Մրցույթն ունի աննախադեպ մրցանակային ֆոնդ, և լավագույն 15 աշխատանքների հեղինակները կստանան մրցանակներ։ Հաղթողներ կընտրվեն համամասնորեն Սյունիքի մարզի բոլոր համայնքներից։
Աշխատանքները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին։ Իսկ մանրամասների համար խնդրում ենք այցելել Литературный и художественный конкурс имени Л. Толстого ֆեյսբուքյան էջ կամ զանգահարել 098398448 հեռախոսահամարին։





















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան