Գեղարքունիքից տեղեկացնում են. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով Mercedes G500 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր եղել են երիտասարդ տղաներ, Mercedes-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել բեռնատարի և «յաշիկի» պոկված ու շպրված գազաբալոնի փականները։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել ЗИЛ-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրեն լավ է զգում։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՀԿԳ ավագ քննիչի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ЗИЛ-ի վարորդի, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն է դարձել է ավտովթարի պատճառ։
Ոստիկաններն ու քննիչները վթարի հարևանությամբ գործող հանգստյան գոտիներից մեկում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ ստեղծողն է եղել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորին առաջինը օգնություն ցուցաբերողները Գեղարքունիքի մարզի բնակիչներ են, իսկ վիրավորին ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխողը եղել է ոստիկանության Սևանի բաժնի պետ Ս. Ջանիկյանի եղբայրը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան