Կատեգորիկ դեմ եմ եղել 2015 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության ընդունմանը` կառավարման նախագահական համակարգից իբրև թե «խորհրդարանական» անցնելու պատճառով. Արմեն Դարբինյան
Արմեն Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Կատեգորիկ դեմ եմ եղել 2015 թվականի խմբագրմամբ ՀՀ Սահմանադրության ընդունմանը` կառավարման նախագահական համակարգից իբրև թե «խորհրդարանականի» անցնելու պատճառով։ Մեր հետագա խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին հենց այս արկածախնդիր, անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է։
Նորահայտ «սահմանադրագետները» սակայն (որոնց զգալի հատվածին իրեն հարգող անգամ սրճարանի դռնից ներս չէին թողնի` ֆեյսկոնտրոլը չանցնելու պատրվակով) կարծես պաշտպանելու են պետականաքանդ այս մոտեցումը։ Եվ ուրեմն` մենք երաշխավորված չենք հետագա արհավիրքներից։
2015 թվականի Սահմանադրության մեջ կա այնուամենայնիվ մի հոդված, որի նկատմամբ անհրաժեշտ եմ համարում սևեռել հանրության ուշադրությունը. դա 38֊րդ հոդվածն է, որում երաշխավորված է համալսարանների ինքնավարությունը, ակադեմիական և հետազոտական ազատությունները։ Այս հոդվածը որոշ չափով մեղմում է իմ բացասական վերաբերմունքը գործող Սահմանադրության տեքստի և իմաստի նկատմամբ։
Մենք ազգովի պիտի հասկանանք ու ընկալենք, որ ազատ, ինքնակառավարվող, ինքնատիպ, իրական գիտական և հանրային լիդերների կողմից ղեկավարվող համալսարանները Պետության և Քաղաքացիական հասարակության հիմնաքարերից են։ Եվ դրանք խարխլելը (ինչին լծված են եղել ՀՀ բոլոր իշխանությունները, ներառյալ` այժմեանը) կործանարար պետաքանդություն է։
Ճանաչենք և Մեծարենք իրական Արժեքները։
Շնորհավոր Սահմանադրության Օր!!!




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան