«Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է
Հուլիսի 6-ին Իդրամը, IDBank-ը և «ռեԱրմենիա» հարթակը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով պայմանավորվել են «Մի դրամի ուժի» ծրագրերում պարբերաբար ընդգրկել ռեԱրմենիա հարթակում առկա նախագծերը։ Հուլիս ամսվա համագործակցության արդյունքում «Մի դրամի ուժի» ողջ գումարն ուղղվելու է «ՔայլՏեք» ընկերությանը, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ «MetaGait»-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ ընկերությունները հուշագիր են ստորագրում «ռեԱրմենիա»-ի հետ՝ դրանով իրենց աջակցությունը ցուցաբերելով «MetaGait» սարքավորումների արտադրությանը։ «Վստահ ենք, որ նորարարական սարքավորման շնորհիվ հենաշարժական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները՝ հաշմանդամություն ունեցող զինվորներն ու մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները լիարժեք վերականգնողական բուժում կստանան Հայաստանում։ Այս ծրագիրը տալիս է հնարավորություն փոխելու մարդկանց կյանքը»,- ասել է Մհեր Աբրահամյանը։
«Հաշմանդամություն ունեցող մարդիկ քայլելու հնարավորություն չունենալու պատճառով ձեռք են բերում 30-ից ավելի հիվանդություններ, որոնց մի մասը նաև մահացու հիվանդություններ են։ «MetaGait»-ի շնորհիվ այս մարդիկ կանխարգելում են նշված հիվանդությունները, քանի որ, փաստացի, քայլում են սարքի միջոցով»,- նշում է «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։
«Մի դրամի ուժը» արդեն 85 մլն դրամից ավել գումար է փոխանցել մեր երկրում կարևոր գործունեություն իրականացնող տարբեր հիմնադրամների։ Դարձե՛ք «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան՝ ընդամենը վճարում կատարելով Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով կարող եք վճարումներ կատարել 10․500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա ավելի քան 400 ծառայությունների դիմաց։



ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)