«Կանաչ» տեխնոլոգիաների միջոցով բարձրանում է բիզնեսի արդյունավետությունը
Ակբա Լիզինգն ու Հայաստանում ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը»՝ GEFF-ը, գործարարների համար կազմակերպել են հանդիպում` պատմելու, թե ինչպես ճիշտ ներդրում կատարեն, ինչպես օգտվեն պետական սուբսիդավորման ծրագրերից, որպեսզի սեփական տնտեսությունը կառավարեն ավելի խելացի և քիչ ռեսուրսներով, բայց՝ մեծ արդյունքով:
Այս ձևաչափով առաջին նման հանդիպումը Վայոց ձորի մարզում է, որտեղ հայկական գինեգործական ժառանգությունն է: Գինեգործության ոլորտում «կանաչ» տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է նաև միջազգային մրցունակության բարձրացմանը:
«Ծրագրերը մեր գործընկերներին հնարավորություն են տալիս օգտվել պետական սուբսիդավորման ծրագրերից ու լիզինգով ձեռք բերել հիմնական միջոցներ՝ սուբսիդավորումից հետո 0-5% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաև վերազինել արտադրությունն ու բարելավել արտադրողականությունը: Հնարավորությունները ներկայացնելու համար մենք ինքներս ենք հանդիպման եկել մարզ, որպեսզի մեր գործընկերներն ամառային այս ծանրաբեռված սեզոնին իրենց ժամանակը ճանապարհներին չվատնեն և տեղում կարողանանք գտնել բոլոր հնարավոր լուծումները»,- նշել է Ակբա Լիզինգի Մատակարարների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Շմավոնյանը:
«Հայաստանի համար գյուղանտեսությունը առաջնային է, և հաշվի առնելով տվյալ ոլորտի աճի արագ տեմպերը՝ պետք է նշել, որ ոլորտում առկա են բարձր արդյունավետությամբ տեխնոլոգիաներ, որոնք ընկերություններին թույլ կտան ոչ միայն դինամիկ զարգանալ, այլև բարձր մակարդակի վրա պահել հիմնարկների էներգաարդյունավետությունը: Գինեգործությունն արագ զարգացող ճյուղ է, և կարևոր է, որ միջազգային հարթակում մրցունակ լինեն: Այդ ոլորտի համար կարևոր է էներգաարդյունավետությունն ու ռեսուրսարդյունավետությունը»,- նշել է Հայաստանում GEFF ծրագրի տեխնիկական խորհրդատու Վարդան Խաչատրյանը:
Ակբա Լիզինգի բազմաթիվ գործընկերներ արդեն իսկ կիրառում են «կանաչ» տեխնոլոգիաները, որոնք օգնում են տնտեսություններին դառնալ ավելի կայուն և եկամտաբեր: Նման հանդիպումներ կլինեն Հայաստանի տարբեր մարզերում:
ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում իրագործվում է GCF և CIF օժանդակությամբ. նպաստում է Հայաստանի կանաչ տնտեսությանն անցնելու գործընթացին՝ տրամադրելով 37 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում էներգաարդյունավետ, վերականգնվող էներգիայի և կլիմայի ադապտացման ներդրումների համար:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Մանրամասն՝ տեսանյութում:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան