Ֆինանսական համակարգի զարգացման մասին խոսք լինել չի կարող. կարող է խոսք լինել տնտեսության մի հատվածի զարգացումը զսպելու մասին. տնտեսագետը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որն արդեն իսկ բազմաթիվ մասնագետների և, ընդհանրապես, հանրության զգալի հատվածի առնվազն տարակուսանքի պատճառ է դարձել: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ սրանով ոչ թե հեշտացվել է քաղաքացու կյանքը, այլ պետությունը փորձում է որոշակի մեխանիզմներով` բռնապետական, բայց գեղեցիկ փաթեթավորված, վերահսկողություն իրականացնել դրամական հոսքերի վրա:
«Ընտրվել են այն ոլորտները, որտեղ մշտապես մեծ ծավալների գումար է շրջանառվում: Բացի դա, նմանատիպ որոշումներով փորձում են բանկերին «պահել»: Գումարը շրջանառվում է բանկով, նա կարողանում է այն պտտեցնել, կարող է նաև ինչ-որ ծառայությունների կամ վճարների անվան տակ քաղաքացուց հավել յալ գումար գանձել: Այսպիսով` խախտվում են քաղաքացու իրավունքները: Նա հավել յալ ժամանակ է վատնում, լրացուցիչ` չնախատեսված վճարումներ կատարում»,- ասաց նա՝ հարցադրում անելով, թե արդյունքում կարո՞ղ ենք կանխատեսել, որ քաղաքացին կփորձի ներքին կարգով, առանց հստակ ձևակերպման, առանց իրավական կարգավորում տալու, առանց փաստաթղթերի լուծել իր հարցերը:
«Այսինքն, դու ստիպում ես քաղաքացուն, որ նա կոռուպցիայի դաշտ մտնի»,- նշեց իրավաբանը: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանին էլ ինքնանպատակ է թվում մասնավորաբար անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթի ձևավորման արագացման պարտադրանքը. «Նրանք, ովքեր համոզվել են անկանխիկ գործառնությունների շահավետության մեջ, առանց պարտադրանքի դա անում են»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նշելով, որ առկա պայմաններում անկանխիկ գործառնությունների զարգացման միջոցով ֆինանսական համակարգի զարգացման մասին խոսք լինել չի կարող:
«Մինչդեռ կարող է խոսք լինել տնտեսության իրական հատվածի զարգացումը զսպելու, տնային տնտեսությունների վիճակը վատթարացնելու մասին»,- ամփոփեց Վարդանյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»