Գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Ռուսաստանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությանը հղումով, վարակը հաստատվել է Եվրոպայից վերադարձած երիտասարդի մոտ։ «Հիվանդությունը հայտնաբերվել է մի երիտասարդի մոտ, որը վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ վարակին բնորոշ ցանով»,- ասվում է հաղորդագրությունում։
«Ռոսպոտրեբնադզորը» պարզաբանել է, որ հիվանդությունը թեթև է, և հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա մեկուսացվել է և գտնվում է վարակաբանական բժշկական հաստատությունում։ Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց միջև սերտ շփման հետևանքով։ Վարակվածների մեծ մասը սովորաբար ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ բարդություններ, այնուամենայնիվ, հնարավոր են:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան