Մեր ազգային ու անհատական խնդիրները երբեք չեն լուծվի եթե չարությունն ավելի շատ է մեր երկրում քան բարությունը. Արմեն Հարեյան
Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ինչքան փորձում եմ խուսափել Քրիստոսի արձանի մասին խոսելուց չի ստացվում, որովեհտև արդեն քանի օր է մարդիկ շարունակ հարցնում են թէ ճիշտ բան է՞ արձան կառուցելը թէ՞ ոչ: Ես էլ ուզում եմ թեման օգտագործել ու դրա վրա ավելի կարևոր բանի մասին խոսել: Երեխեք այս արձանի թեման և նման հասարակական հնչեղության թեմաները մեզ շեղում են մեր ազգային ու անհատական կարևոր նպատակներից: Դուք դրան մի տրվեք ու մի շեղվեք: Անցյալ շաբաթ կառավարությունը խոսում էր Հայաստանում տեղադրված խաչերի մասին ու ժողովուրդը սկսեց քննարկել: Այս շաբաթ խոսում են Հայաստանում տեղադրվել Քրիստոսի արձանի մասին, ու էլի մարդիկ քննարկում են դա: Բայց գրեթե ոչ մեկը չի խոսում այն մասին որ Կապան-Տաթև միակ պետական ճանապարհը գտնվում է ծայր աստիճան անմխիթար վիճակում: Ամբողջ Սյունիքը Գորիսին, Արցախին ու մնացած Հայաստանին է կապվում այդ բարակ թելով, որը գտնվում է ծայր աստիճվան անմխիթար վիճակում: Սիրելի լրագրողներ և պատկան մարմիններ, գնացեք Տաթև ու քշեք Կապան և ինքներդ տեսեք: Մենք ինչպե՞ս կարող ենք այդպիսի ճանապարհով ամրապնդել մեր պետականությունը: Բայց սա ընդհմենը մի հարց էր: Իսկ անհատական մակարդակի վրա, մեր գլխավոր խնդիրը Աստծուն դառնալն է՝ Քրիստոսին դառնան ու Իր հետ ապրելը: Ես հասկանում եմ, որ սա մշուշոտ է թվում շատերը: Բայց ուրիշ ճանապարհ չկա: Մեր անհատական ու ազգային խնդիրները երբեք չեն լուծվի առանց Քրիստոսի: Մեր ազգային ու անհատական խնդիրները երբեք չեն լուծվի եթե չարությունն ավելի շատ է մեր երկրում քան բարությունը: Մեր ազգային ու անհատական խնդիրները երբեք չեն լուծվի քանի դեռ ամեն մարդ ավելի շատ իր մասին է մտածում, քան իր մերձավորի ու Հայկական պետության: Իսկ այս ամենը հնարավոր է միայն Քրիստոսի շուրջը հավաքվելով: Տղամարդիկ, խնդրում եմ մտածեք այս բաների մասին: Առաջնորդեք ձեր կանանց ու երեխաներին դեպի Քրիստոսը: Այս մեծության ուրիշ ուժ չկա: Այս մեծության ուրիշ առաջնորդ չկա: Ինքն է տվիչը, Ինքն է առաջնորդներ ուղարկողը: Բայց եթե մենք այս իրական հարցերը թողած՝ քննարկում ենք արձան դնել կամ չդնելը, ուրեմն դեռ շատ հեռու ենք: Աղաչում եմ եղբայրներ, ձեզանից նրանք, ովքեր հասկանում եմ այս ամենը, աղոթեք որպես Քրիստոս Աստվածը համախմբի մեզ իրական խնդիրների շուրջը և ուժ ու իմաստություն տա դրանք լուծելու: - Խնդրում եմ, մտահոգ հայ Քրիստոնյա մարդիկ, պատմեք այս բաների մասին ձեր տնեցիներին, ընկերներին ու սովորեցրեք երեխաներին չխաբվել ու չմոլորվել:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան