Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան Տիգրանաշենում
Հասարակություն

Ադրբեջանցիները գյուղից բնակիչ են առևանգել

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի տարածքից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիներն առեւանգել են գյուղի մի բնակչի` 60-ամյա Աշոտ Խաչատրյանին։ Մոտ մեկ շաբաթ նրան իրենց մոտ պատանդ պահելուց հետո հետ են վերադարձրել։ Մեզ ասացին, որ նրա նկատմամբ նաեւ բռնություն է կիրառվել։

Ուշագրավ է, որ միջադեպի մասին պաշտոնական մարմինները լռում են, որեւէ հաղորդագրություն չկա այն պատճառով, որ այս փաստը ցուցադրում է, որ, ի հեճուկս  Փաշինյանի հավաստիացումների, թե հայ-ադրբեջանական սահմանները կահավորված են, ու պատշաճ վերահսկողություն է իրականացվում, շուտով այնքան խաղաղ է լինելու, որ սահմանին ոչ թե զինվորներ, այլ մի քանի սահմանապահ է կանգնելու, իրականում մեծ վտանգներ կան:

Խաչիկցիները մեզ ահազանգել են, որ իրենց մոտ ուղղակի անտերություն է։ Խաչիկը մաս է կազմում Արենի խոշորացված համայնքին, որի ղեկավար Հուսիկ Սահակյանը մեզ ասաց, որ իրեն միջադեպից շատ բան հայտնի չէ։

«Իմացանք՝ մի օր կորել ա, մի օր էլ՝ հետ եկել, ես ավել բան չգիտեմ»,- ասաց նա։ Խաչիկ վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբատյանն էլ ասաց, որ խոսքն իրենց համագյուղացի, ամուրի Աշոտ Խաչատրյանի մասին է, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել․ «Իրավապահներն արդեն զբաղվում են, ես ասելիք չունեմ։ Մենք լրագրողներից երեւի ավելի շատ ենք վախենում, քան թուրքերից` խաչաձեւ հարցեր եք տալիս, խառնում եք սաղ իրար։ Իր անունը Խաչատրյան Աշոտ է, մնացածը՝ զանգեք ՊՆ-ին»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում