Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Ucom-ի գլխավոր հովանավորությամբ կայացավ տարվա գլխավոր գրքատոն` Newmag Summer Fest-ը

«Յուքոմ» ընկերության գլխավոր հովանավորությամբ հուլիսի 16-ին Երազ այգում տեղի է ունեցել Newmag հրատարակչության կողմից արդեն երկրորդ տարին անցկացվող Գրքի ամառային փառատոնը։ Մի ամբողջ օր  առանց դադարի ու ավելի քան 10 ժամ անցկացվել են գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, էքսպո ցուցահանդեսներ, մանկական ծրագրեր, մրցանակաբաշխություն, տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերա, և գրքատոնը եզրափակվել է համերգային ծրագրով։ Եվ ամենակարևորը՝ այդ օրը գրքասերները հնարավորություն են ունեցել գնելու հրատարակչության գրքերը մինչև 40 տոկոս զեղչով:

2022-ի գրքատոնն աննխադեպ մասշտաբային էր, քանի որ միանգամից 7 նոր գիրք է ներկայացրել Newmag-ը: Ռուսական, եվրոպական, ամերիկյան գրականության այնպիսի բեսթսելլերներ, որոնց թեմաներն ու ուղերձներն ավելի քան արդիական են մեր օրերում, գրքեր, որոնք միաժամանակ լույս են տեսնում աշխարհի առաջատար երկրներում:

Newmag-ի կարգախոսն է․Ակտուալ բովանդակություն, ինտենսիվ ընթերցանություն։ Այսինքն, հրատարակչությունը ձգտում է տարածել այնպիսի գրականություն, որը պետք է ընթերցողին այսօր, ու կարևոր է լինելու նաև վաղը. փառատոնի բացման պաշտոնական արարողության իր խոսքում նշել է Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանը. «Սա Newmag-ի ամենամեծ միջոցառումն է, որը հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների։ Մենք կարողացանք որպես համախոհների թիմեր օպերատիվ գործակցել՝ նաև այս փառատոնը բարձր մակարդակի հասցնելու համար։ Այս փառատոնը թիմային աշխատանքի արդյունավետության ապացույցն է: Չէ՞ որ միասնաբար կարող ենք անել այն, ինչն իրոք մեծ նշանակություն ունի շատերի համար, ծառայում է ավելի մեծ նպատակի և ավելի մեծ հանրային շահերի»:

Newmag Summer Fest-2022-ին միացած «Յուքոմ» ընկերությունն իր աշխատակիցներից մինչև բաժանորդներ խրախուսում է մասնակից դառնալ կրթական տարբեր ծրագրերի, հովանավորում ուսումնական բազմաթիվ նախագծեր։ Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերությունը մշտապես հանդես է գալիս նորարարական առաջարկներով, օժանդակում է ոլորտի ապագա մասնագետների կրթական, նորարարական գաղափարներին: Փառատոնի բացման խոսքում ընկերության PR ղեկավար Դիանա Մնացականյանն իր խոսքում ընդգծել է. «Ucom-ի կորպորատիվ մշակույթում մշտապես կարևորվել է կրթության դերը։ Մարդու զարգացմանը, աճին, մտքի ճկունությանը միտված մտածելակերպը ձևավորվում է գրքի շնորհիվ, որին այսօր հասանելիություն ունենք թե՛ թղթային, և թե՛ նորարարական՝ թվային տարբերակներով։ Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս ոչ միայն ընթերցել գիրքը, այլև լսել այն․ սարերում, ձորերում, ծովափին, ինքնաթիռում և ամենուրեք, եթե կա էկրան և գերարագ կապ արտաքին աշխարհի հետ։ Գիրք կարդալը բոլոր դարերում նորաձև է»:

 Հավելենք, որ մինչ փառատոնը Ucom-ն անցկացրել էր նաև մրցույթ. գրքի խաղարկության ընթացքում 4 հաղթողները հենց փառատոնի օրը ստացել են Newmag-ի գրքերից: