«Սեր Արցախ» բարեգործական ծրագրին նվիրված մամուլի ասուլիս
Հուլիսի 22-ին ժամը 11:00-ին սիրով հրավիրում ենք «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի կողմից նախաձեռնած «Սեր Արցախ» բարեգործական ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին, որը տեղի կունենա «Իբիս» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում (Հյուսիսային պողոտա 5/1)։
Մամուլի ասուլիսի հիմնական խոսնակներն են՝
-
Աննա Աստվածատուրյան Թերքոթ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ,
-
Լիլիան Գալստյան, Հայաստանում «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հիմնադրամի ներկայացուցիչ
-
«Սեր Արցախ» բարեգործական նախագիծի գործընկեր-կառույցների ներկայացուցիչներ
Ասուլիսի ընթացքում բանախոսները կներկայացնեն «Սեր Արցախ» ծրագրի մանրամասները, իրականացված աշխատանքներն ու հետագա անելիքները։
«Սեր Արցախ» բարեգործական նախագիծը «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հայրենանվեր գործունեության հերթական ծրագիրն է, որի շրջանակում Արցախում ծնված յուրաքանչյուր փոքրիկ ստանում է իր առաջին նվեր-տուփը: Այս ծրագրի խորհուրդն է արժևորել պատմական հողի վրա ընտանիքներ կազմելու և երեխաների ապագան այստեղ կերտելու դերն ու կարևորությունը:
Նախագիծը մեկնարկել է հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ի նշան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։
«Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում Արցախի ծննդկան մայրիկներին տրամադրվող նվեր-տուփերի մեջ ներառված պարագաները՝ գիշերանոցը, քնապարկը, սրբիչները, վերմակը, խնամքի հիմնական պարագաները (անձեռոցիկներ, մանկական շամպուն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաները, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով նախագծված փափուկ մանկական գրքերը և փայտե անիվներով խաղալիքները պատրաստվում են Հայաստանում և Արցախում: Արցախում հոգատարությամբ հավաքվում և ուղարկվում են ծննդատներ` սպասելու հերթական բալիկի ծննդյան պահին:
Ծննդատները երեքն են` Մարտակերտում, Մարտունիում և Ստեփանակերտում: Ծրագրի մեկներկից ի վեր արդեն 161 երեխա, որոնցից 10-ը Մարտակերտում, 6-ը` Մարտունիում, ստացել է իր նվեր-տուփը: Նորածինների մեջ եղել են նաև 2 երկվորյակներ` գեղեցկուհի զույգ քույրերը և իրենց պապերի ուժը ժառանգած զույգ եղբայրները: Նախաձեռնության գործընկերներն են «Lalunz ՍՊԸ», «Play Artsakh», «Tmblik» , «Theopharma Imports ՍՊԸ» կազմակերպությունները:
Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահն է: Աննան նաև «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Դրանից ի վեր Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանում և Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը: Այժմ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» ծրագիրը, որն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան