Տավուշից տեղեկացնում են. կան վիրավորներ
Երեկ՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Հ-ի վարած ՎԱԶ 2104 մակնիշի և ԱՄՆ քաղաքացի՝ 38-ամյա Դերենիկ Թ-ի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։
Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։ Վթարի հետևանքով Kia-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Արփի Խ-ն, ԱՄՆ-ի քաղաքացիներ՝ 59-ամյա Օվսաննա Ի-ն, 33-ամյա Իսկէնըտէրպապ Յ-ն և 66-ամյա Արա Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» ԲԿ։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)