Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին անընդմեջ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների առաջնորդության ճամբարը
Այս օրերին ՀՀ ամենահեռավոր մարզերում բնակվող հարյուրավոր աշակերտներ մասնակցում են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարին՝ օգտագործելով «Յուքոմ» ընկերության կողմից տրամադրված շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտերը։
Արդեն երրորդ տարին անընդմեջ «Յուքոմ»-ի աջակցությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է Աշակերտների առաջնորդության ամառային ճամբարը՝ ամեն տարի ներգրավելով դպրոցահասակ երիտաասարդների։
«Մեր հավատարիմ գործընկերոջ՝ «Յուքոմ»-ի ջանքերով Հայաստանի ամենահեռավոր համայնքներում բնակվող աշակերտներն այսօր հնարավորություն ունեն առցանց միանալու «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Աշակերտական ամառային ճամբարին։ Գալիք օրերին մեր աշակերտները հնարավորություն կունենան այլ աչքերով նայելու իրենց համայնքներին, բացահայտելու այնպիսի խնդիրներ և գտնելու այնպիսի լուծումներ, որոնք մեծապես կնպաստեն ինչպես աշակերտի նախաձեռնողականության զարգացմանը, այնպես էլ՝ սեփական ուժերի նկատմամբ հավատի ամրապնդմանը։ Ողջ գործընթացը համակարգելու են մեր նոր՝ Ուսուցիչ-առաջնորդների ութերորդ սերնդի ներկայացուցիչները», - նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։
«Հայաստանի կրթական համակարգը բազմաթիվ փորձությունների ու փոփոխություններ միջով է անցնում հատկապես այն ժամանակահատվածից, երբ կրթություն ստանալու միակ տարբերակը տանից դասապրոցեսին միանալն էր։ Յուքոմը մեծապես նպաստել է, որ ուսուցիչ-աշակերտ կապը երբևէ չընդհատվի, իսկ գիտելիքի հոսքը լինի շարունակական։ Իրապես ուրախ ենք տեսնել, թե որքան հաջողված ու կարևոր նախագծեր են կյանքի կոչվում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ջանքերով և մեծագույն պատրաստակամությամբ աջակցում ենք ամառային ճամբարին», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ առցանց ճամբարի ընթացքում աշակերտները «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նոր սերնդի ուսուցիչ-առաջնորդների հետ փորձարկում են հիմնադրամի նախագծահեն կրթության մոդելը՝ ուսումնասիրելով իրենց համայնքը, ինչպես նաև վերհանելով և վիզուալիզացնելով այն փոփոխությունները, որոնք ցանկանում են տեսնել։ Վերջնանպատակն է մշակել ծրագիր, որը կնպաստի իրենց համայնքի զարգացմանը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան