Անահիտ Կիրակոսյանը շուտով պատրաստվում է տատիկ դառնալ
Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն օրերս կադրեր էր հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես են ամուսնու համար անակնկալ արել՝ ուղիղ կեսգիշերին շնորհավորելով նրան ծննդյան առիթով։

Նրա հրապարակումից պարզ է դառնում, որ դերասանուհու խորթ դուստրը՝ հղի է։

Հիշեցնենք, որ Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը 4 երեխա ունեն: Դերասանուհու ամուսնու առաջին կինը մահացել է, երբ նրա 2 դուստրերը դեռ փոքր էին: Անահիտը նրանց մեծացրել է հարազատ երեխաների պես:
Չնայած դրան, տարբեր ժամանակների իր հարցազրույցներում խոստովանել է, որ սկզբնական շրջանում բավական բարդ էր իր համար, քանի որ Արտակի երեխաները պետք է սովորեին իրենց խորթ մոր ներկայությանը:
Հիշեցնենք, որ Անահիտ Կիրակոսյանի խորթ դուստրը՝ Լաուրան, ամուսնացել է նախորդ տարի։ Լաուրայի ամուսնությունից օրեր անց Անահիտը Tert.am Life–ի հետ զրույցում խոստովանել է, որ այդքան տարի երեխաներին պահելուց հետո դժվարությամբ բաժանվեց աղջկանից։
«Իրականում, շատ–շատ էինք հուզվել թե՛ ես, թե՛ Լաուրան։ Վերջին պահին, երբ արդեն պետք է բաժանվեինք, մենք գնայինք, ինքը մնար իր նոր ընտանիքում, այնքան հուզվեցինք, լացեցինք։ Զգացողություն էր, կարծես ձեռքդ պոկում, տալիս են ուրիշին։ Իրականում հեշտ չէ աղջիկ տալը, կարծես, քո մի կտորը տաս ուրիշին։ Միաժամանակ ուրախ ես, որովհետև դա իր երջանկությունն է, իր սերը։ Իր ցանկությունն ու որոշումն է եղել ամուսնանալը»,– ասել է Անահիտն ու հավելել է, որ այս ամենը հասկանալով հանդերձ այդ զգացողության դեմ ոչինչ չես անի։
Դերասանուհին նշել է, որ դստեր ամուսնությունից հետո էլ անընդհատ խոսում են, քանի որ իրենք առօրյայում շատ կապված են, բայց փորձում է չափը չանցնել:
«Անընդհատ խոսում էինք իրար հետ, մեր կապը շատ ամուր է, բայց և գիտակցում եմ, որ վերջ, արդեն պետք է իր տան օրենքներով առաջնորդվի։ Ես չեմ սիրում, երբ անընդհատ միջամտում են ընտանեկան հարցերին։ Ես որպես մայր էլ միշտ ազատ եմ թողել երեխաններին, հիմա էլ որպես զոքանչ չեմ միջամտելու։ Եթե չօգնեմ, հաստատ չեմ խանգարի»,– ասել է նա։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...