Պատերազմից հետո շատ էր փոխվել
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:
Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը: Էդո Մարգարյանի մասին մասիսցիները ափսոսանքով են խսում. ասում են, որ ընկերական մեծ շրջապատ ուներ, հարգում էին: Հայրը եղել է ազատամարտիկ: Ինքը նույնպես կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, որից վերադառնալուց հետո շատ փոխված է եղել:
Նրա վարքագծի մեջ այնպիսի բացասական փոփոխություններ են եղել, որ կինը բաժանվել է՝ իր հետ տանելով երկու երեխաներին: Թե ինչ պահանջներով է նա մտել Մասիսի քաղաքապետարան, հայտնի չէ: Սակայն Մասիսում բոլորը գիտեն, որ նա եւ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մտերիմ են եղել, ընդհանուր ընկերական շրջապատ են ունեցել: Մարգարյանի ֆեյսբուքյան էջում կան լուսանկարներ՝ Համբարձումյանի ընտանիքի անդամների, ընկերների հետ: Մասիսցիները բացառում են քաղաքական տարաձայնությունները:






















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)