Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. BloombergՍամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. FactorԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըԽոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավորՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՀայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանԸստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումըՕնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ ԱբրահամյանԱրցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Պենտագոնը Թրամփի համար ճեպազրույց կանցկացնի Իրանին հասցվելիք նոր hարվածների թեմայով. AxiosԱՄՆ-ը պարտվել է Իրանի դեմ պшտերազմում և այժմ փորձում է այդ բացը լրացնել բանակցությունների սեղանի շուրջ. Եգիպտոսում Իրանի դեսպանՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. ԹրամփՄեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Մեր հրեշտակին՝ 20-ամյա ծննդկան Մերիին ու նրա պտղին սպանել են Վանաձորի բժշկական կենտրոնում. տեղի ունեցավ Մերի Գրիգորյանի հոգեհանգիստը

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old

Oգոստոսի 27-ին, Լոռու մարզի Փամբակ գյուղում նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Մերի Գրիգորյանի հոգեհանգիստն է:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մերիի հարազատները, համագյուղացիները, իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնը փորձում է հանրությանը մոլորեցնել՝ կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածելով, թե իբր Մերին Երևանի Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել գիտակցությունը տեղը, կայուն վիճակում:

«Այդ ամենը լկտի սուտ է: Մեր հրեշտակ Մերին «Վանաձոր» բժշկական կենտրոնի մի քանի բժիշկների ձեռքով է մահացել: Մինչ այդ նրանց քար անտարբերության հետևանքով Մերիի պտուղը նույնպես մահացավ: Ու այսքանից հետո փորձում են հանրությանը մոլորեցնել, թե Մերին առողջ է տեղափոխվել Երևան: Նորից ենք կրկնում. այդ ամենը լկտի սուտ է: Էդ ընտանիքը մեր գյուղի ամենահարգված ընտանիքներից էր: Երիտասարդ ամուսինները սպասում էին իրենց առաջնեկին, ու անգամ ճշտել էին երեխայի սեռը՝ տղա էր: Մերիին ու նրա ամուսնուն՝ Վարդանին, ոչ միայն գյուղում էին լավ ճանաչում, այլ նաև՝ Լոռու մարզում:

Երիտասարդ ամուսինները մի քանի օրվա ընթացքում բարի լուրի էին սպասում, որ իրենց օջախում արու զավակ է ծնվելու: Անգամ երեխայի համար գնումներ էին կատարել, որոշել էին անունը: Ողջ գյուղն ասում էր, որ էդ երեխան հորը՝ Վարդանին է քաշելու, ով իր ապրելակերպով ու նիստուկացով գյուղի ամենասիրված ու բարի երիտասարդներից է: Միշտ ընկերների մոտ ասում էր. «Մեր առաջնեկը տղա է լինելու, Հայոց բանակին զինվոր ենք տալու»: Ի՞նչ իմանար, որ Վանաձորի հիվանդանոցի որոշ բժիշկների անփութության հետևանքով նրա նպատակները կմնան անկատար»:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մերիի մայրն էլ ասում էր. «Իմ չծնված բալին, իմ չծնված հրեշտակին Վանաձորի բժիշկները սպանեցին: Հետո մահվան դուռը հասցրեցին Մերիիս: Փեսաս՝ Վարդանը, նրանց նույնիսկ խնդրել է, հորդորել, որ իր հրեշտակ կնոջը շտապ տեղափոխեն Երևան, բայց Վանաձորի ծննդատան բժիշկները մի բան էլ մուննաթ են եկել, թե ոչ մի խնդիր չկա, ներվերի հետ է կապված: 2-3 օր իմ աղջիկը անգիտակից, թուլացած վիճակում է գտնվել Վանաձորի հիվանդանոցում: Ո՞վ է տեսել 21-րդ դարում առողջ աղջկան բերես ծննդատուն՝ հույսով, հավատով սպասելով, որ 20 տարեկան աղջիկը զգալու է մայրանալու բերկրանքը, ու մեկ էլ ստանում ես բոթը, թե պտուղը մահացել է: Լավ, պտուղը մահացել էր, բայց կարող էիք կեսարյան վիրահատությամբ մահացած պտուղը հեռացնել ու այդ ժամանակ մեր Մերին հիմա ողջ կլիներ: Աղջկան ոչ մի բժշկական օգնություն Վանաձորում չեն ցուցաբերել, անկապ դեղեր են նշանակել ու ներարկել: Ու երևի զգալով, որ Մերին արդեն կենաց ու մահու պայքար է տանում, երեխուս ռեանոմոբիլով տեղափոխում են Երևան: Բայց ռեանոմոբիլն էլ էլի Վանաձորի հիվանդանոցի բժիշկների մեղքով շատ ուշ է տեղ հասել: Մենք վստահ ենք, որ Մերիի կյանքը հնարավոր էր փրկել, եթե Վանաձորի հիվանդանոցում մի քանի օր շարունակ մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեին, այլ բարձր պահեին Հիպոկրատին տված երդումը:

Մերին ոչ թե մահացել է Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի բժիշկների մեղքով, այլ՝ Վանաձորի բժշկական կենտրոնի: Երևանում փորձել են ամեն ինչ անել՝ մեր էրեխու կյանքը փրկելու համար, բայց անզոր են եղել: Մենք գիտենք, որ մեր էրեխու կյանքը ետ չենք բերի, բայց պահանջում ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, որպեսզի այս գործը վերցնեն իրենց անմիջական հսկողության տակ, որ հետագայում նման վայ-բժիշկների պատճառով նման դեպքեր տեղի չունենան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Հանրապետական ծննդատանը մահացել է ծննդկան՝ 20-ամյա Մերի Գ-ն։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լոռու մարզի բնակիչ էր և Հանրապետական ծննդատուն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։