Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Իմ չծնված բալին, իմ չծնված հրեշտակին բժիշկները սպանեցին, hետո մահվան դուռը հասցրին Մերիիս

 

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Լոռու մարզի Փամբակ գյուղում նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Մերի Գրիգորյանի հոգեհանգիստն է:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մերիի հարազատները, համագյուղացիները, իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնը փորձում է հանրությանը մոլորեցնել՝ կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածելով, թե իբր Մերին Երևանի Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել գիտակցությունը տեղը, կայուն վիճակում:

«Այդ ամենը լկտի սուտ է: Մեր հրեշտակ Մերին «Վանաձոր» բժշկական կենտրոնի մի քանի բժիշկների ձեռքով է մահացել: Մինչ այդ նրանց քար անտարբերության հետևանքով Մերիի պտուղը նույնպես մահացավ:

Ու այսքանից հետո փորձում են հանրությանը մոլորեցնել, թե Մերին առողջ է տեղափոխվել Երևան: Նորից ենք կրկնում. այդ ամենը լկտի սուտ է: Էդ ընտանիքը մեր գյուղի ամենահարգված ընտանիքներից էր:

Երիտասարդ ամուսինները սպասում էին իրենց առաջնեկին, ու անգամ ճշտել էին երեխայի սեռը՝ տղա էր: Մերիին ու նրա ամուսնուն՝ Վարդանին, ոչ  միայն  գյուղում էին լավ ճանաչում, այլ նաև՝ Լոռու մարզում:   Երիտասարդ ամուսինները մի քանի օրվա ընթացքում բարի լուրի էին սպասում, որ իրենց օջախում արու զավակ է ծնվելու: Անգամ երեխայի համար գնումներ էին կատարել, որոշել էին անունը: Ողջ գյուղն ասում էր, որ էդ երեխան հորը՝ Վարդանին է քաշելու, ով իր ապրելակերպով ու նիստուկացով գյուղի ամենասիրված ու բարի երիտասարդներից է:

Միշտ ընկերների մոտ ասում էր. «Մեր առաջնեկը տղա է լինելու, Հայոց բանակին զինվոր ենք տալու»: Ի՞նչ իմանար, որ Վանաձորի հիվանդանոցի որոշ բժիշկների անփութության հետևանքով նրա նպատակները կմնան անկատար»:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մերիի մայրն էլ ասում էր. «Իմ չծնված բալին, իմ չծնված հրեշտակին Վանաձորի բժիշկները սպանեցին:

Հետո մահվան դուռը հասցրեցին Մերիիս:

Փեսաս՝ Վարդանը, նրանց նույնիսկ խնդրել է, հորդորել, որ իր հրեշտակ կնոջը շտապ տեղափոխեն Երևան, բայց Վանաձորի ծննդատան բժիշկները մի բան էլ մուննաթ են եկել, թե ոչ մի խնդիր չկա, ներվերի հետ է կապված:

2-3 օր իմ աղջիկը անգիտակից, թուլացած վիճակում է գտնվել Վանաձորի հիվանդանոցում: Ո՞վ է տեսել 21-րդ դարում առողջ աղջկան բերես ծննդատուն՝ հույսով, հավատով սպասելով, որ 20 տարեկան աղջիկը զգալու է մայրանալու բերկրանքը, ու մեկ էլ ստանում ես բոթը, թե պտուղը մահացել է: Լավ, պտուղը մահացել էր, բայց կարող էիք կեսարյան վիրահատությամբ մահացած պտուղը հեռացնել ու այդ ժամանակ մեր Մերին հիմա ողջ կլիներ: Աղջկան ոչ մի բժշկական օգնություն Վանաձորում չեն ցուցաբերել, անկապ դեղեր են նշանակել ու ներարկել: Ու երևի զգալով, որ Մերին արդեն կենաց ու մահու պայքար է տանում, երեխուս ռեանոմոբիլով տեղափոխում են Երևան: Բայց ռեանոմոբիլն էլ էլի Վանաձորի հիվանդանոցի բժիշկների մեղքով շատ ուշ է տեղ հասել: Մենք վստահ ենք, որ Մերիի կյանքը հնարավոր էր փրկել, եթե Վանաձորի հիվանդանոցում մի քանի օր շարունակ մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեին, այլ բարձր պահեին Հիպոկրատին տված երդումը:

Մերին ոչ թե մահացել է Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի բժիշկների մեղքով, այլ՝ Վանաձորի բժշկական կենտրոնի: Երևանում փորձել են ամեն ինչ անել՝ մեր էրեխու կյանքը փրկելու համար, բայց անզոր են եղել: Մենք գիտենք, որ մեր էրեխու կյանքը ետ չենք բերի, բայց պահանջում ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, որպեսզի այս գործը վերցնեն իրենց անմիջական հսկողության տակ, որ հետագայում նման վայ-բժիշկների պատճառով նման դեպքեր տեղի չունենան»: