Վարակի տարածման վտանգ՝ Երևանում
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Մոտ 1 տարի է, ինչ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի 1-ին շենքի բնակիչները գրեթե ամեն օր ահազանգում են Նոր Նորքի թաղապետարան և «Վեոլիա Ջուր», խնդրելով, որպեսզի վերջապես միջոցներ ձեռնարկեն և 7 մուտքանի, 5 հարկանի բազմաբնակարանային շենքի բնակիչներին փրկեն գարշահոտությունից:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում են.
«Այնպես չի, որ բողոքում ենք «Վեոլիա Ջրից», պարզապես գործը կիսատ-պռատ են անում:
Բավական է՝ մոտ 30 մետր խցանված ու դեռ սովետական տարիներից իր դարն ապրած կոյուղատարը փոխեն ու երբեք դիտահորերը չեն լցվի կեղտաջրերով: Օրը մեջ զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», երբեմն գալիս են, երբեմն էլ պատճառաբանում են, թե գիտենք ձեր հասցեն, ուղղակի հիմա տեխնիկա չկա, իսկ եթե տեխնիկա էլ լինում է, բանվորական ուժը գալիս դիտահորից քաշում են կեղտաջրերը ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված, գնում են: Մենք էլ հույսով, որ այլևս դիտահորերից կոյուղաջրերը դուրս չեն թափվի, սակայն մեկ ժամ հետո նույն վիճակն է: Խնդրի միակ ճիշտ լուծումը կապիտալ փոխելն է, իսկ դրա համար բնակիչներին պետք է օգնության ձեռք մեկնեն Երևանի քաղաքապետարանը, Նոր Նորքի թաղապետարանն ու «Վեոլիա Ջուրը»:
Ո՞վ է տեսել ամառվա էս տապին մարդիկ էդ գարշահոտության պատճառով լուսամուտները փակ պահեն: Էլ չենք ասում, որ երեխաները էդ կեղտաջրերի միջով են գնում, գալիս: Եթե մեծահասակները հասկանում են, որ այդ կեղտաջրերի մեջ չպետք է մտնեն, երեխային չես կարող ասել՝ չի կարելի: Ասում են, թե պայքարում ենք կորոնավիրուսի ու այլ վարակների դեմ: Ինչ տարբերություն, սա նույնպես վարակի աղբյուր է: Ուզում ենք հավատալ, որ գոնե հիմա պատկան մարմինները հետևություններ կանեն և խնդիրը կարճ ժամանակում կլուծեն, իսկ եթե ոչ, կհանգենք այն եզրահանգմանը, որ ինչքան էլ Երևանի քաղաքապետն ու թաղապետն ասում են, թե մենք կանգնած ենք բնակչի թիկունքին, բնակչի ցանկացած պռոբլեմ մեր պռոբլեմն է, կստացվի սին ու դատարկ խոսքեր են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիտահորերից դուրս թափվող կեղտաջրերը մոտ 1,5 կմ ողողում են ճանապարհը, վտանգ ներկայացնելով նաև թե՛ Նանսենի այգի այցելողների, և թե՛ դրան հարակից մեկ տասնյակից ավելի շենքերի բնակիչների համար:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան