«Ժողովուրդ». ԱԺ պատգամավորները պատրաստվում են «վոյաժներին». ով ուր կմեկնի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի պատգամավորները հերթական «վոյաժներին» են պատրաստվում: Այս անգամ խորհրդարանականներից մի քանիսը կլինեն Աթենքում, Ռաբաթում, Իզմիրում, Սրատսբուրգում եւ Բեռնում: Այսպես, օգոստոսի 5-ին այն ժամանակ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին սեպտեմբերի 17-20-ն Աթենք գործուղելու մասին որոշում է ստորագրել:
Նա այնտեղ կմասնակցի ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Օգոստոսի 8-ին արձակուրդից վերադարձած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղումների միանգամից մի քանի որոշում է ստորագրել, ըստ այդմ՝ ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար սեպտեմբերի 21-24-ը Իզմիր (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը: Վերջինս, ի դեպ, դարձյալ Ալեն Սիմոյանի որոշմամբ, Թուրքիայից անմիջապես Ստրասբուրգ կմեկնի՝ նորից գործուղման: Այստեղ սեպտեմբերի 25-28-ը նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության եւ կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի աշխատանքային խմբի «Խորհրդակցական մասնակցային ժողովրդավարություն» թեմայով քննարկման աշխատանքներին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ սեպտեմբերի 4-6-ը՝ Շվեյցարիայի Բեռն, 7-ին Նյոշատել քաղաքներում ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին կմասնակցի: Ի դեպ, վերոնշյալ բոլոր գործուղումների ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը վճարվելու է ԱԺ բյուջեի՝ հարկատուներիս հաշվին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»