Ինչ է գրված եղել կամուրջից նետված աղջկա նամակում
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան Հաղթանակ կամրջից երիտասարդ կին է իրեն ցած նետել․ նրա կյանքը փրկել, բարեբախտաբար, հաջողվել է։
MediaHub.am-ը կապ է հաստատել աղջկան փրկած տղամարդու՝ Արսեն Իգիթյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ ինքն ու ընկերը մեքենայով աշխատանքի գնալիս են եղել, երբ տեսել են, թե ինչպես է աղջիկը բարձրանում կամրջի արգելապատնեշին։
«Մինչև ես կհասնեի նրա հետևից, որ բռնեմ, ինքն իր ձեռքի թուղթը նետեց մայթին ու ցած գցեց իրեն։ Միանգամից զանգել եմ շտապ օգնություն ու վազել դեպի գետը։ Հասա, տեսա, որ քիթ-բերանի ընկած է։ Ջրից դուրս եմ բերել աղջկան, ու ահագին երկար ժամանակ՝ մոտ 40 րոպե, սպասել շտապ օգնության մեքենային։ Սկոռին եկավ, հետո պարեկները, հետո ԱԻՆ աշխատողները…»,- պատմեց Արսեն Իգիթյանը։
Նա նշեց նաև, թե ինչ է եղել գրված աղջկա թողած նամակում. «Իմ քրոջ համարն է՝ * * * **»: Ինքնասպանության փորձ կատարածին փրկած Արսենը զանգել է նշված համարով և պատմել, թե ինչ է եղել։
«Դրանից հետո այդ աղջկան տարան հիվանդանոց»,- պատմեց Արսենը, ապա հավելեց՝ ցած նետված աղջիկը մոտավորապես 30-33 տարեկան է եղել։ Նա իր վրդովմունքը հայտնեց, որ որոշ լրատվամիջոցներ, առանց իրականությունն իմանալու, գրել են, թե պարեկներն են փրկել աղջկան։ «Ճիշտ հասկացեք, ինձ գովազդել կամ գովասանքի խոսք ասել պետք չէ, ուղղակի չեմ հասկանում, թե ինչու են սազն առած պարեկների գովքն անում»,- ասաց նա։
Նշենք, որ երիտասարդ կնոջը տեղափոխել են «Արմենիա» ԲԿ․ նա գտնվում է վերակենդանացման բաժնում։ «Աղջկա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- MediaHub-ին տեղեկացրին ԲԿ-ից։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան