Արա Աբրահամյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
Նախագահը, ով չկարողացավ կամ չուզեց 1994-ին պատերազմում պարտված Ադրբեջանին պարտադրել կապիտուլյացիա, այսօր չի կարող իր ժողովրդին կապիտուլյացիայի կոչ անել:
Ալիևի՝ Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնոտ հայտարարությունների ֆոնին, Տեր-Պետրոսյանի հայտարարությունները վտանգավոր են և նպաստում են հասարակության բարոյալքմանը, վիրավորում են քաղաքացիների արժանապատվությունը, որոնք, ՀՀ Սահմանադրությամբ, բարձրագույն արժեք են:
Առանձին ուսումնասիրման և գնահատականի կարիք ունի այն, թե ինչո՞ւ 1994 թվականին, լինելով երկրի ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար, պ-ն Տեր-Պետրոսյանը նույնպիսի «հեռատեսություն» և «ջանասիրություն» չցուցաբերեց հայ ժողովրդի և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, ինչն անում է այսօր: Ինչո՞ւ այն ժամանակ, հաղթած հայկական կողմի պայմաններով, պարտված Ադրբեջանին չստիպեց կնքել խաղաղության պայմանագիր:
Սեփական ժողովրդին պարտվողական գաղափարներ պարտադրելով, հայտարարելով. «Այո, դա Հայաստանի կապիտուլյացիան է» և համեմատելով դա Ճապոնիայի ստորացումների հետ, Տեր-Պետրոսյանն իր խոսքերը համեմում է կասկածելի փաստարկներով, օրինակ՝ «աշխարհում չկան հարևան պետություններ, որոնց միջև խաղաղության պայմանագիր կնքված չէ»: Կասկածելի, որովհետև Եկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով և մինչև օրս ԽՍՀՄ-ի (հիմա Ռուսաստան) և Տեր-Պետրոսյանի հիշատակած Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել (այն ժամանակ Ճապոնիան նույնպիսի միլիտարիստական պետություն էր, ինչպիսին հիմա Ադրբեջանն է):
Տեր-Պետրոսյանը, ով որպես նախագահ, չկարողացավ կամ չուզեց 1994-ին Առաջին ղարաբաղյան պատերազմում պարտված Ադրբեջանին պարտադրել կապիտուլյացիա ստորագրել, ինչն իրապես երկարատև խաղաղություն կբերեր տարածաշրջանին, այսօր չի կարող խոսել և հայերին կապիտուլյացիայի կոչ անել:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան