Եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու. Կարեն Քոչարյան
Երկրի ղեկավարը, որի առաջին պարտականությունն է ապահովել պետության անվտանգությունն, ասում է, որ իրեն ոչ ոք զենք չի վաճառում: Այստեղ երկու տարբերակ կա
1. Դու էֆեկտիվ չես (անբաշար ես, ոչ մեկին պետք չես, չես կարողանում բանակցել և այլն)
2. Դու սուտ ես խոսում և չես ուզում զայրացնել «կիրթ» թշնամիներին
Երկու դեպքում էլ դու պետք է ՀԵՌԱՆԱՍ: Որովհետև Թվիթերում «լացողներին» ոչ ոք բանի տեղ չի դնում: Նրանց վրա «սիգար ակումբների» մշտական անդամները, լավագույն դեպքում, ծիծաղում են և ստորացնում: Իսկ, եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու... ինչպես, որ 220 օր ոչ մի շոշափելի արդյունք չեն տալիս Ռուսաստանի դեմ տասնյակ հազարավոր սանկցիաները (Ի դեպ, ի տարբերություն քեզ, Ուկրաինան պայքարում է իր ինքիշխանության համար): Արդյունք չի տալու, որովհետև ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել հարևանի նաֆթից և գազից, ինչպես չեն հրաժարվում ռուսական նաֆթից, գազից, ցորենից, ձեթից, ուրանից, պալադիից և Մենդելեևի աղյուսակի մնացած բոլոր էլեմենտներից: Ես հասկանում եմ, որ դու հիմա միայն անձնական անվտանգության երաշխիքներ ես փնտրում... մարդկայնորեն իրոք հասկանում եմ քեզ: Նախագահների հետ բանակցիր միայն այդ հարցի շուրջ և հեռացիր: Կարծում եմ արդեն բոլորը պատրաստ են այդ խոսակցությանը և երաշխիքներ կտան, որովհետև ժամանակը սուղ է: Դա արա հնարավորինս շուտ... հետո ուշ կլինի:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան