Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան
Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» «Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը՝ ԱԺ փոխխոսնա՞կ. ընդդիմության քննարկումները շարունակվում ենԵրկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշшռք առաջարկած տղամարդը ձերբակшլվել էՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 19 տոննա ելակ, 144 տոննա պղպեղ, 76 տոննա լոլիկ, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԳրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակովՀայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ. վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են. ՊապյանՀենց որ մենք բшխվենք ազգային անվտանգnւթյան uպառնալիքի, մենք պшտերազմ կսկսենք Հնդկաստանի հետ. Պակիստանի պաշտպանության նախարարՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԱՄՆ-ն ունի բազմաթիվ տարբերակներ, եթե չհաջողվի խաղաղության հասնել Իրանի հետ. Վենս«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալՄեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասինԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանԵրևանում «Tesla» է այրվելԿատարի արդյունաբերական քաղաքներից մեկում պայթյnւն Է տեղի ունեցել. կան տnւժածներ և անhետ կnրածներ

«Սեփական ռեսուրսների շուրջ 34 տոկոսը պետք է 50 տոկոսի հասցնել. արևային էներգիայի պոտենցիալը շատ մեծ է»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Էներգետիկ անվտանգությունը Հայաստանի ընդհանուր անվտանգության հայեցակարգում առաջնահերթ տեղ է գրավում: Հայաստանը պետք է էներգետիկ տեսանկյունից ապահովված լինի, ինչը նախևառաջ օրենքի պահանջ է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով էներգետիկ անվտանգության հարցերին, նման տեսակետ է հայտնել էներգետիկայի նախկին փոխնախարար, էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը: Նա կարևորում է սեփական ռեսուրսների ավելացումը ու կարծում, որ այդ առումով հնարավորություններ ունենք:

«Իսկ եթե սեփական ռեսուրսները չեն բավարարում, ապա բարեկամ երկրներից էներգառեսուրսները շատ անվտանգ ճանապարհով և եղանակով պետք է բերել: Մեր սեփական ռեսուրսներն ընդամենը 33-34 տոկոս են կազմում: Մեր էներգետիկ անվտանգությունը շատ հարցերում կախված է ռուսական ատոմային էլեկտրակայանն անվտանգ շահագործելուց: Միաժամանակ, մեր էներգետիկ անվտանգությունը կախված է այն հանգամանքից, թե մենք Ռուսաստանից գազը որքանով անվտանգ կստանանք, որն էլ հետո կօգտագործենք: Ինչ վերաբերում է մեր սեփական հիդրոռեսուրսներին, նաև արևին՝ վերոնշյալ 33-34 տոկոսին, այստեղ շատ հարցեր կան. այդ 33-34 տոկոսը գոնե պետք է հասցնենք 50 տոկոսի, ամբողջ նպատակը հենց դա պետք է լինի: Դրա համար պետք է կարողանանք նախ ապահովել մեր հիդրոռեսուրսների՝ ՀԷԿ-երի անվտանգ և շահավետ աշխատանքը, այդ թվում՝ փոքր ՀԷԿ-երինը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Է. Արզումանյանը:

Ինչ վերաբերում է այլընտրանքային, այդ թվում՝ արևային էներգիային, այդ առումով մեր ունեցած հնարավորություններին ու ներուժին, նա շեշտեց. «Այսօր արևային էներգիայի տված էլեկտրաէներգիան մեր ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում 1 տոկոսից էլ պակաս է: Այդուհանդերձ, արևային էներգիայի պոտենցիալը շատ մեծ է, և մենք պետք է կառուցենք արևային էլեկտրակայաններ: Դրանք պետք է շարունակեն կառուցվել գյուղական շրջաններում, նաև Երևանի ծայրամասերում: Թեպետ այդ աշխատանքը հիմա ոչ շատ ուժեղ, բայց բավականին ինտենսիվ է կատարվում: Մեր բնակավայրերում այդպիսի կայանների թիվը արդեն բավականին մեծ է: Իսկ ինչ վերաբերում է մի քիչ մեծ՝ 5, 10 մեգավատ հզորություններով կայաններին, ապա դրանք մի քանիսն են: Ամենամեծը, որը կառուցվում էր Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում, «Մասրիկ-1» կայանն է, որը, ցավոք, սահմանային հատվածում է ու հիմա շինարարությունը դադարեցվել է»:

Շեշտելով մեկ այլ՝ 200 մեգավատ հզորության արևային կայանի ծրագրի մասին, որի վերաբերյալ արաբական ընկերության հետ պայմանագիր է կնքվել, մեր զրուցակիցը նշեց, որ այդ կայանի շինարարությունը դեռ չի սկսվել. «Այսօրվա կառավարության ծրագրով մինչև 2030 թվականը 5 հատ 200 մեգավատանոց արևային կայաններ կառուցելու դրույթ կա: Երկուսը միասին՝ 400 է լինելու. սա համարյա հավասար է Մեծամորում այսօր աշխատող մեկ ատոմային բլոկի հզորությանը: Այսինքն, եթե անգամ միայն երկու արևակայան կառուցենք, դա արդեն մեկ ատոմակայանի չափ է: Իսկ եթե մինչև 2030 թվականը ևս երեքը կառուցենք, դա հսկայական մեծ ծավալ է: Մեր օրենսդրության պահանջով մենք պետք է աշխատենք մեր սեփական էներգառեսուրսներն ամենամեծ տոկոսով օգտագործելու ուղղությամբ: Եթե վերոնշյալն իրականություն դառնա, դա օրենքի պահանջին համահունչ կլինի:Էլ չեմ ասում քամու էլեկտրակայաններ կառուցելու մասին: Մեր էներգահամակարգի զարգացման ծրագիրը լավ կետեր ունի, թեպետ ընդհանուր ծրագիրը քննադատել եմ, ինչն այլ խոսակցության թեմա է»:

Էդվարդ Արզումանյանի կարծիքով, եթե վերոնշյալն իրականանա, ապա առկա բացերը կարող ենք լրացնել արևային, ինչպես նաև քամու էներգիայի միջոցով: «Հիմա ամբողջ աշխարհում այդ միտումը կա, և մենք ևս այդ ռեսուրսն ունենք: Եթե իմ նշած ուղղությամբ առաջ շարժվենք, մեզ մոտ արտադրված սեփական էլեկտրաէներգիայի քանակն այսօրվա 33 տոկոսից կարող ենք մինչև 50 տոկոսի հասցնել: Սեփական էներգառեսուրսների մաքսիմում օգտագործման թեզի հետ մեկտեղ, պետք է շատ-շատ մեծ ուշադրություն դարձվի էներգախնայողության վրա: Մենք պետք է այնպես անենք, որ և՛ բնակչության, և՛ ձեռնարկատերերի կողմից գործարաններում և այլ տեղերում էներգիայի օգտագործման արդյունավետությունը, որքան հնարավոր է, բարձրացվի: Դրա շնորհիվ կկարողանանք բարձրացնել մեր էներգետիկ անվտանգության մակարդակը: Ընդհանուր առմամբ, երկու կարևոր բաղադրիչ կա՝ վերականգնվող էներգիա և էներգախնայողություն»,-հավելեց մեր զրուցակիցը:

Արևային վահանակներ արտադրող «Solaron» ընկերության մարքեթինգի ղեկավար Հայկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում արևային էներգիայի զարգացման խթանման տեսանկյունից կարևորեց դեռ 2017-ին ուժի մեջ մտած օրենսդրությունը: «Մեզ մոտ օրենքից է բխում զարգացումը: Այս տարվա ընթացքում՝ մայիսին, եղավ օրենքի փոփոխություն՝ կապված արևային կայանների հետ: Բիզնեսի համար մաքսիմալ թույլատրելի 500 կՎտ-ի շեմ գոյություն ուներ, որը փոքրացվեց ու դարձավ 150 կՎտ: Այն վատ իմաստով ազդեց ամբողջ շուկայի վրա: Այդ օրենքի փոփոխությանը որոշակի շուկայական անկում հետևեց: Խնդիրն այն է, որ բոլոր արևային կայանները ցանցային են՝ ցանցի հետ սինխրոն են աշխատում: Վերջին շրջանում բիզնեսի հատվածում մեծ քանակությամբ արևային կայանների տեղադրման միտում կար: Խոսքը կես մեգավատ հզորություն ունեցող արևային կայանների մասին է: Սա իր հերթին ՀԷՑ-ի մոտ ենթակառուցվածքային խնդիրներ էր բերում, որի մասին ՀԷՑ-ը բարձրաձայնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Կա խնդիր, որն ազդում է ցանցի նորմալ աշխատանքի վրա: Հաշվի առնելով այն՝ հզորության թույլատրելի չափը փոքրացնելու՝ 150 կՎտ դարձնելու որոշում ընդունվեց, որը բացասական ազդեցություն ունեցավ շուկայի վրա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, մեր զրուցակիցը նշեց, որ վերջին շրջանում արևային կայաններ տեղադրելու ցանկությունը մեծացել է: «Խոսքը վերաբերում է մասնավորապես ջեռուցմանը, քանի որ շատ քաղաքացիներ տարվա ընթացքում ավելի շատ գումար են ծախսում ոչ թե հոսանքի, այլ ջեռուցման վրա: Այդ պատճառով շատ մարդիկ ցանկություն են հայտնում հրաժարվել գազի ծախս ունենալուց, գազի միջոցով ջեռուցում իրականացնելուց, և ուզում են անցնել էլեկտրականի, փորձել էլեկտրական ծախսը փակել արևային կայաններով»,-նշեց Հայկ Հայրապետյանը:

Նրա խոսքով, այս միտումը հատկապես Եվրոպայում է շատ տարածված, ինչի հետ կապված շուկայում նորամուծություններ կան. «Խոսքը շատ բարձր էֆեկտիվություն ունեցող էլեկտրական ջեռուցման համակարգերի մասին է: Այդ միտումը կա նաև Հայաստանում: Կազմակերպություններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Մենք ևս գազի ծախսից հրաժարվելու և բարձր էֆեկտիվություն ունեցող էլեկտրական ջեռուցման սարքավորումների անցնելու առաջարկ ունենք: Բոլորը գիտեն, որ հնարավոր է արևային կայան տեղադրել, ընդ որում՝ այն հզորությամբ, որ տարեկան ծախսը զրոյացվի: Հիմա մարդիկ գազից հրաժարվելու ցանկություն են հայտնում»:

Իսկ թե այլընտրանքային աղբյուրներ գտնելու տեսանկյունից արևային էներգիան որքանո՞վ կարող է մեզ մոտ առկա բացերը լրացնել, նա նկատեց. «Առհասարակ, արևային էներգիայի կիրառման արդիականությունը որոշվում է տվյալ երկրում գործող օրենսդրությամբ ու օրենքի շրջանակներում: Մենք ունենք 2017-ին ընդունված օրենք, որը շատ լավն է. այն յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ունենալ էժան, քիչ սպասարկում ու քիչ ծախս ենթադրող արևային կայան: Մեզ մոտ օրենքը հնարավորություն է տալիս, որ էլեկտրաէներգիայի պահուստն իրականացվի ՀԷՑ-ի միջոցով: Այսինքն, շատ էներգիա արտադրել ամռանը, փոխանցել ցանցին, որպեսզի ձմռան ամիսներին պահուստային էլեկտրաէներգիայից օգտվելու հնարավորություն ունենաս: Արևային էներգետիկայի արդիականությունը օրենքն է որոշում:

Հիմա այդ օրենքի միջոցով մեզ մոտ արևային կայանների, արևային էներգիայի միջոցով արտադրված էլեկտրաէներգիայի քանակն ամեն տարի անգամներով մեծանում է: Բայց այդ ամբողջն օրենքի շրջանակներում է: Աշխարհում կան օրենքներ, երբ կարող ես ունենալ արևային կայան, բայց իրավունք չունես այն ցանցին միացնել, կամ արևային կայանը կարող ես միացնել ցանցին, բայց իրավունք չունես ցանցին հոսանք տալ: Այս հանգամանքներն արևային էներգիայից օգտվելու արդիականությունը մեծ հարցականի տակ են դնում: Մենք ունենք օրենք, որն արևային կայանների արդիականությունը մաքսիմումի է հասցրել: Ճիշտ է, անընդհատ փոփոխություններ են լինում օրենքում, վերջինը, ինչպես նշեցի, կապված էր բիզնես ոլորտի հետ, բայց սովորական քաղաքացիների համար օրենքը լավագույնն է աշխարհում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում