Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարություն Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»
Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկով
Քաղաքականություն

Ռազմականացումը Փաշինյանի խելքի բանը չէ․ Չալաբյանի դիտարկումները և իրականությունը

Եռամսյա հավաքները հանելու և դրանք տարվա մեջ 25 օր պարտադիր հավաքներով փոխարինելու, գործող իշխանությունների առաջարկը, լուրջ քննադատություն է առաջացրել հանրության շարքերում։

Քննադատողներից մեկը՝ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է, ով փաստերով արձանագրել է, որ նոր նախագիծը թեև արտաքնապես գրավիչ է, սակայն իրականում քաոս, կոռուպցիա և տնտեսական խնդիրներ է առաջացնելու Հայաստանում։

Չալաբյանը, որ բավականին լուրջ փորձ ունի ռազմական հարցերում, իսկ նրա ղեկավարած կազմակերպությունները մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանի և Արցախի զինված ուժերի արդիականացման և մարտունակության բարձրացման հարցերին, դեռևս ամիսներ առաջ հոդվածաշարով էր հանդես եկել և ներկայացրել ռազմականացման արդիականացման և հայահավաքի վերաբերյալ իր մոտեցումները։ Մասնավորապես, փաստելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության դարաշրջանի» մասին գաղափարն ակնհայտ սին և կեղծ է, Չալաբյանն ընդգծել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է ռազմականացում, ընդ որում դա չի նշանակում պարզապես մեծ բանակ, այլ վերաբերում է պետության կազմակերպման բոլոր ասպեկտներին։

Ռազմականացված պետության մեջ պետական և մասնավոր հատվածի բոլոր կառույցները պետք է հստակ ծրագրեր ունենան խաղաղ ժամանակ պաշտպանական կարողություններն ամրապնդելու և պատերազմական գործողություններով առաջադրանքներ կատարելու համար։ Դրանք վերաբերում են թե՛ դաստիարակությանը, թե՛ ֆիզիկական մարզմանը, թե՛ տեխնիկական գիտելիքներին, ի վերջո ՝ մարտական պատրաստվությանը։ Ռազմականացված երկրում, ըստ Չալաբյանի, առաջնային նշանակություն ունի ռազմական արդյունաբերությունը,այն պետք է կարողանա ստեղծի բարձր մակարդակի համակարգեր և կարողանա դրանք իրապես կիրառել հայ ռազմաարդյունաբերությունում։

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի պարապուրդի և ստեղծված իրավիճակի պայմաններում ռազմական արդյունաբերության մասին ընդհանրապես խոսելու իմաստ չկա։ Չալաբյանը նաև նշում էր, թե այսօրվա բանակի թվաքանակի երկու երրորդը հետևակն է, ընդ որում մարտական պահպանությունը իրականացնող, իսկ ապագա բանակում մարտական պահպանության խնդիրները պետք է համատարած ավտոմատացվեն, նրանում ներգրավված անձնակազմը նվազեցվի։

Ավետիք Չալաբյանը նույնիսկ նշել էր, թե որտեղից կարող են գումարներ հայթայթել ռազմական ծախսերի ավելացումը իրականացնելու համար։

Ըստ էության, հայտարարելով ռազմականացման մասին, Հայաստանի իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն սերտել ոլորտի լավագույն մասնագետների՝ այդ թվում «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի ներկայացրած առանցքային դրույթներից, փոխարենը զբաղված են պոպուլիզմով և Հայաստանը հերթական անգամ նոր աղետի հանգեցնելով։

Լինա Արամյան