Արևային էներգիան օգնության է գալիս Եվրոպային
Վերականգնվող էներգիայի աղբյուրները թույլ են տվել եվրամիությանը խուսափել արդյունահանվող գազի ներմուծումից 99 միլիարդ եվրոյի չափով Ուկրաինայում պատերազմը սկսելուց սկզբից ի վեր, ինչը 11 միլիարդ եվրոյով ավելի է, քան նախորդ տարիներին։ Այդ մասին վկայում են եվրոպական վերլուծական կենտրոնների տվյալները։ 2022 թվականի մարտից արևային և քամու էներգետիկան արտադրել է եվրամիության էլեկտրաէներգիայի քառորդ մասը, ինչը թույլ է տվել խուսափել 70 միլիարդ խորանարդ մետր գազի ներմուծումից։
Իր հերթին սա նաև օգնել է կրճատել հիդրոէլեկտրակայանների միջոցով էներգիայի արտադրությունից, ինչը նպաստել է երաշտների հետևանքով տուժած տարածքների վերականգնմանը նաև ատոմային էներգիայի արտադրության նվազեցմանը, որն ավելի վտանգավոր է շրջակա միջավայրի համար։ Վերլուծաբան Քրիս Ռոսլոուի խոսքով՝ քամին և արևային էներգիան արդեն օգնում է եվրոպական քաղաքացիներին, սակայն ապագայի համար պոտենցիալը շատ ավելի մեծ է։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ այս տարվա մարտից եվրամիության 19 անդամ երկրներ արևային էներգիայի ռեկորդային արտադրություն են ունեցել։
Փաստացի այն իրավիճակում ,երբ Ռուսաստանը փորձում է գազը օգտագործել Եվրոպայի դեմ քաղաքական ճնշումների համար՝ սեփական շահերն առաջ մղելու դեպքում, սովորաբար ձմռանը ցուրտ եվրոպական երկրներին օգնության է հասնում արևային էներգետիկան։ Այս փաստը վկայում է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելացումը ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհի տարբեր երկրներում առաջին հերթին ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական գործիք է։
Հայաստանի Հանրապետությունը ևս ունի տնտեսական խնդիրներ էներգիայի արտադրության առումով, և հարկավոր է Հայաստանում ավելացնել արևային վահանակների արտադրությունը, մեր էներգետիկ անվտանգությունը ապահովելու, քաղաքական կախվածությունը թուլացնելու համար։
Մի երկիր, որտեղ ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», առայժմ վաղ է խոսել նման լուրջ ձեռքբերումների և հեռանկարների մասին, սակայն միտումները թերևս պետք է հասկանալի լինեն թե՛ հանրությանը, թե՛ տնտեսագետներին և թե՛ առավել ևս՝ քաղաքական գործիչներին։
Ներսես Ավագյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...