Ամեն երկրի մասնագիտական կրթությունը նրա տնտեսության, քաղաքականության, քաղաքակրթության հիմքն է․ Հրաչյա Հակոբջանյան
«Ամեն երկրի մասնագիտական կրթությունը նրա տնտեսության, քաղաքականության, քաղաքակրթության հիմքն է, ուստի կրթության համակարգն ու կառուցվածքն առավելապես կախված է այն բանից, թե որքանով է այն պետության և հասարակության ուշադրության կենտրոնում։ Երկրի մասնագիտական կրթության մակարդակն իր հերթին մեծապես կախված է հանրակրթությունից։ Մեր կրթության կազմակերպիչներն իրենց երեսը դարձրեցին դեպի Եվրոպա, որը Եվրամիության կազմավորման դժվարի ժամանակերն էր ապրում։ Կրթությունը միշտ ունեցել է մեկ սկզբունքային հակասություն, որը գալիս է դեռ Կոմենսկու ժամանակներից դա ուսուցման խմբակային եղանակի և ստուգման ու գնահատման անլուծելի հակասությունն է, մեր օրերում դրան ավելացավ ուսուցումը վճարովի դարձնելու հանգամանքը, որի հետևանքով այն վերածվեց բիզնեսի։ Ահա մեր օրերի կրթության որակը խանգարող ամենաիրական հանգամանքը»,- այս մասին «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկման ժամանակ ասաց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Հակոբջանյանը, նշելով, որ վերջին տասնամյակում մշակութաբանական առարկաների դպրոցական նոր ծրագրերում տեղ են գտնում բացթողումներ աղավաղումներ,տերմինաբանական աղճատումներ, որոնք ուղղված են հայ ժողովրդի արժենային համակարգի դեմ։
«Հայ եկեղեցու դասագրքերը, որոնք մտցվել էին դպրոց արդեն վեր էին ածվել հայ ժողովրդի հոգևոր ստրկացման դասընթացին, դրա համար հատուկ քննարկումներ են տեղի ունեցել։ Մեր համոզումով Հայաստանի հանրակրթությունը պատրավոր է կերտել մարդկային և ազգային վեհ արժեքներով, արժանիքներով, ու առաքելություններով նոր սերունդ իսկ կրությունը ազգային բարձր գիտակցությամբ օժտված կյանքի զանազան ոլորտների լավագույն մասնագետներ պատրաստելու դարբնոց։ Լավ մասնագետ, լավ մարդ , լավ հայ, ահա այն եռամիսանությունը, որի կերտումը պետք է լինի ՀՀ կրտության գիտության գեր նպատակը»,- հավելեց Հակոբջանյանը։





















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան