Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հասարակություն

ԱրարատԲանկն ու «4090» հիմնադրամը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունն ու «4090 Բարեգործական» հիմնադրամը ձեռք ձեռքի՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության և կրթության իրավունքի իրացման։  

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի  16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամին։ Տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ [email protected]:

Համերգը կազմակերպվելու է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ  և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ 

Համերգի ընթացքում հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը՝  նվագախմբի կատարմամբ և «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ։ 

ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը հավատացած է, որ հայրենիքի պաշտպանների կյանքի որակը կարելի է փոխել կրթության միջոցով՝ գաղափարակից լինելով և կանգնելով «4090 Բարեգործական» հիմնադրամի կողքին։  

««Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը այս տարվա մեր ամփոփիչ և ամենասպասված միջոցառումն է, որը ևս մեկ հնարավորություն է քաջալերելու պատերազմի մասնակից մեր հայրենակիցներին և լավ առիթ ոչ միայն հանրության անմիջական մասնակցությամբ ապահովել մեր շահառուների 2022-2023թթ․-ի ուստարվա կրթավճարի մի մասը, այլ նաև ըմբոշխնել մաեստրոյի անզուգական երաժշտությունը մեր լավ գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Եվ մենք ուրախ ենք, որ Հայաստանում կան սոցիալապես պատասխանատու ընկերություններ՝ ի դեմս ԱրարատԲանկի, որոնց համար կրթությունը կարևոր է, իսկ պատերազմի մասնակցի սխրանքն՝ անգին», - ասել է «4090 Բարեգործական» հիմնադրամի Գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։

«Մեր կողմից իրականացված յուրաքանչյուր սոցիալական ծրագրի հիմքում ընկած է գաղափարը, առանց որի պարզապես անհնար կլիներ կյանքի կոչել որևէ նախաձեռնություն։ Ուրախ ենք, որ մեր համեստ մասնակցությունն ունենք այս ինքնատիպ և ազգանվեր նախաձեռնության իրականացման մեջ։ Եվ առհասարակ, պետք է կրթենք և կրթվենք օր առաջ, ժամ առաջ և րոպե առաջ՝ հանուն գիտահեն և, հետևաբար, հզոր պետության», - նշել է ԱրարատԲանկի Հասարակայնության հետ կապերի գծով Գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

«4090 Բարեգործական» հիմնադրամի մասին

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ  պատերազմից հետո, որի նպատակն է տրամադրել  կրթության հնարավորություն  2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 60 ուսանող-շահառու։ 

Հիմնադրամը  չունի  քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։ 

Ավելին՝ https://www.4090foundation.am/

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին

Միայն հաջողակ ու կայացած ընկերությունն ունի աշխարհն ավելի լավը դարձնելու սոցիալական պատասխանատվություն։

ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը թիրախավորում է կրթական ոլորտը, քանի որ կրթությունը ապագայի բարեկեցության հիմքն է։ Կարևորելով նաև ազգային մտածողությունը՝ համոզված ենք, որ մենք՝ որպես ազգ, պետք է յուրովի նախանշենք մեր սեփական ուղին։

Մեզ հետաքրքրում են մեր վաղվա օրվան, հաղթանակներին, հաջողություններին միտված ազգանպաստ ծրագրեր։ Ուստի, ԱրարատԲանկի՝ մինչ օրս իրականացված ծրագրերը միտված են մեր հասարակաությունը ավելի կրթված ու բարկեցիկ, իսկ պետությունը ավելի հզոր դարձնելուն։ 

Ավելին՝ www.araratbank.am