Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա Մանուկյան
Հասարակություն

Այդ միջանցքը Ադրբեջանին խոստացված է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով և դրա տակ հենց Փաշինյանի ստորագրությունն է. Չալաբյան

Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՄԻ ՍԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Շատերդ երեկ արդեն հասցրել եք տեղեկանալ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ կապված պատմության մասին: Հիշեցնեմ՝ ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության ղեկավար, ոմն Տիգրան Սեյրանյանը նրան նամակ է հղել, որով հայտնել է, որ նրա ներկայությունը Հայաստանում ցանկալի չի, քանի որ «այն խոչընդոտում է մեր երկու երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»:
 
Երբ կարդում ես այս աբսուրդային և ցինիկ հիմնավորումը, գրած ինչ որ մի անձի կողմից, որը նույնիսկ պաշտոնական որևէ իրավասություն չունի այլոց մուտքը երկիր արգելելու, մտածում ես, որ սա կամ լկտի սադրանք է կոնկրետ այդ անձի կողմից, կամ էլ Կոնստանտին Զատուլինը իսկապես թուրք-ազերի տանդեմին ծախված մի կերպար է, որին պետք էր դեմոնստրատիվ այսպիսի շառաչուն ապտակ հասցնել: Սակայն Կոնստանտին Զատուլինը հայկական շահը ՌԴ-ում պաշտպանող առավել հետևողական քաղաքական գործիչներից է, մարդ, որը տասնամյակներով մշտապես հանդես է եկել Հայաստանի և Արցախի շահերի դիրքերից, և եթե նույնիսկ քննադատել է Հայաստանի իշխանություններին, ապա դրանց պաշտպանության մեջ բավարար հետևողական չլինելու համար: Ուստի սա ակնհայտորեն սադրանք է:
 
Ակնհայտ է նաև, որ այս սադրանքը Տիգրան Սեյրանյանի անձնական նախաձեռնությունը չի, այլ կազմակերպված է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, և ուղղված է ոչ թե պարզապես Զատուլինի դեմ, այլ Ռուսաստանի Դաշնության: Անկախ նրանից, ինչպես ենք մենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, նրա քաղաքականությանը մեր տարածաշրջանում, այսպիսի սադրանքները անհետևանք չեն անցնում: Եթե վաղը Ալիևը նոր տարածքներ գրավի, մեր զինվորները զոհվեն, գերի ընկնեն և խոշտանգվեն, իսկ ռուսները սառը չեզոքություն պահպանեն, դրա պատճառները պետք է փնտրել այս և նմանատիպ այլ սադրանքներում, և հայ-ռուսական հարաբերությունների ակնառու վատթարացման մեջ:
 
Այս իշխանությունները հիմա փորձելու են հիմնավորել, որ Զատուլինը խոսել է Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու մասին, և որ Ռուսաստանի Դաշնությունը ընդհանրապես ճնշում է գործադրում Հայաստանի վրա միջանցքի հարցում: Ցավալի իրականությունն այն է, որ այդ միջանցքը Ադրբեջանին խոստացված է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով (թեև այն այդպես չի կոչվում, բայց նկարագրությունը համապատասխանում է դրան), և դրա տակ հենց Փաշինյանի ստորագրությունն է: Եթե մենք ցանկանում ենք դրանից իսկապես հրաժարվել (իսկ պետք է ի վերջո հրաժարվենք), ապա պետք է ռազմականացնել մեր երկիրը, ամրացնել և արդիականացնել բանակը, և հետ շպրտել Ալիևին մեր բոլոր տարածքներից՝ այդ դեպքում նրա ուժային շանտաժը այլևս չի գործի, և ոչ ոք չի կարողանա մեզ ստիպել նրան «միջանցք» տրամադրել:
 
Այլապես, եթե այս իշխանությունը անարգել շարունակի ինքն իրեն պարգևավճարներ ու ասֆալտի տենդերներ բաժանել, բանակի հաշվին ուռճացնել ոստիկանությունը, կալանավորել իր քաղաքական հակառակորդներին, երկրի մուտքը արգելել հայկական շահերի համար պայքարած հայազգի և օտար գործիչների համար, 150 000 դոլարով քաղաքացիություն տալ թշնամիներին, մոտ ապագայում մենք ոչ միայն «միջանցքը» կտանք, այլև ողջ երկիրը կդառնա թուրքական միջանցք, մենք էլ սեփական երկրում՝ այդ միջանցքում ծվարած խեղճ տնվոր:
 
Ամեն անգամ, երբ այս իշխանությունը ազգային շահերին դեմ ուղղված հերթական սադրանքն է կատարում, հանրային բողոքի ալիք է բարձրանում, իշխանությունը փորձում է ինչ որ կերպ սրբագրել իր գործողությունները, ալիքն իջնում է, և երկիրը շարունակում է աներևույթ գլորվել դեպի անդունդ: Միայն հետևողական պայքարն այս իշխանության դեմ, նրա բերած կեղծ օրակարգերին ամենօրյա կոշտ հակազդեցությունը, և հասարակության մոբիլիզացիան ազգային հարատև շահի շուրջը թույլ կտան փոխել այս ընթացքը, և ապահովել մեր երկրի անվտանգությունը և զարգացումը: Եթե դուք էլ գիտակցում դա, մի սպասեք, մինչև ձեզ կալանավորեն, զրկեն քաղաքացիությունից, կամ երկիր ձեր մուտքն էլ արգելեն, միացեք պայքարին հիմա, և օգնեք փոխել մեր իրականությունը: