Մի սադրանքի մասին. Ավետիք Չալաբյան
Կոնստանտին Զատուլինը հայկական շահը ՌԴ-ում պաշտպանող առավել հետևողական քաղաքական գործիչներից է, մարդ, որը տասնամյակներով մշտապես հանդես է եկել Հայաստանի և Արցախի շահերի դիրքերից, և եթե նույնիսկ քննադատել է Հայաստանի իշխանություններին, ապա դրանց պաշտպանության մեջ բավարար հետևողական չլինելու համար:
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն է այդ մասին գրել՝ մեկնաբանելով ՀՀ իշխանությունների սադրանքը։
Ըստ Չալաբյանի, ԱԺ-ից ուղարկված նամակը Արտաքին կապերի վարչության ղեկավար Տիգրան Սեյրանյանի անձնական նախաձեռնությունը չի, այլ կազմակերպված է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, և ուղղված է ոչ թե պարզապես Զատուլինի դեմ, այլ Ռուսաստանի Դաշնության:
«Անկախ նրանից, ինչպես ենք մենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, նրա քաղաքականությանը մեր տարածաշրջանում, այսպիսի սադրանքները անհետևանք չեն անցնում: Եթե վաղը Ալիևը նոր տարածքներ գրավի, մեր զինվորները զոհվեն, գերի ընկնեն և խոշտանգվեն, իսկ ռուսները սառը չեզոքություն պահպանեն, դրա պատճառները պետք է փնտրել այս և նմանատիպ այլ սադրանքներում, և հայ-ռուսական հարաբերությունների ակնառու վատթարացման մեջ»,- նշել է Չալաբյանը:
Հասարակական-քաղաքական գործիչը նկատում է, ամեն անգամ, երբ այս իշխանությունը ազգային շահերին դեմ ուղղված հերթական սադրանքն է կատարում, հանրային բողոքի ալիք է բարձրանում, իշխանությունը փորձում է ինչ որ կերպ սրբագրել իր գործողությունները, ալիքն իջնում է, և երկիրը շարունակում է աներևույթ գլորվել դեպի անդունդ:
Միայն հետևողական պայքարն այս իշխանության դեմ, նրա բերած կեղծ օրակարգերին ամենօրյա կոշտ հակազդեցությունը, և հասարակության մոբիլիզացիան ազգային հարատև շահի շուրջը թույլ կտան փոխել այս ընթացքը, և ապահովել մեր երկրի անվտանգությունը և զարգացումը, արձանագրել է նա։
Լինա Արամյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան