Կապանից Ներքին Հանդ, Ծավ գնացող մայրուղու մի հսկայական հատված ադրբեջանական խոցման դաշտում է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակում էականորեն մեծացրել է Սյունիքի կոմունիկացիանների ու բնակավայրերի խոցելիությունը։
Տարբեր առիթներով անդրադարձել եմ Գորայք-Գորիս ճանապարհահատվածի՝ մի քանի ուղղություններով Ադրբեջանի առաջխաղացումներին և դրա ստեղծած մեծ սպառնալիքներին։
Բավականին վտանգավոր վիճակ է նաև Կապան-Ճակատեն-Շիկահող-Սրաշեն-Ներքին Հանդ-Ծավ հատվածում, այսինքն՝ Կապանը Իրանի հետ կապող երկրորդ մայրուղու ուղղությամբ։
Որքան էլ իշխանությունը հայտարարեց, որ ադրբեջանցիների՝ դեպի Ճակատեն գնացող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունից հետո նոր ուղիներ է կառուցում, այսօր փաստացի գործող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհը ևս Ադրբեջանի խոցելիության դաշտում են։
Ի դեպ, սեպտեմբերյան հարձակման ժամանակ, այդ իրավիճակով պայմանավորված, այդ «այլընտրանքային» ճանապարհը չի օգտագործվել, որովհետև ադրբեջանցիները կրակ են բացել այդ հատվածով երթևեկող մեքենաների վրա։
Կապանից դեպի մի շարք գյուղեր՝ մինչև Ներքին Հանդ, Ծավ գնացող հանրապետական նշանակության մայրուղու մի հսկայական հատված ադրբեջանական տեսանելիության և խոցման դաշտում է։
Սա խնդիր է ինչպես պաշտպանական առումով, այնպես էլ Սյունիքի մի շարք բնակավայրերի բնականոն կյանքի ու զարգացման համար։
Հայաստանի պաշարումը շարունակվում է ու մեր շուրջ ձևավորվող օղակը սեղմվում է, իսկ իշխանության միակ զբաղմունքը սեփական տապալումները տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ու միջազգային հանրության վրա բարդելն է»։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան