Նոր տեղեկություններ՝ «Օրենքով գող» Օշականցի Գևորիկից
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Օրենքով գող» Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գևորիկը», 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Մնացական Մարուքյանը։
«Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննեց մեր ներկայացրած միջնորդությունը` Մելիքյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց մեր միջնորդությունը` գրավի չափ սահմանելով 60 մլն դրամը։ Գրավն արդեն վճարվել է, Մելիքյանն ազատության մեջ է»,–ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Մելիքյանը կալանքի տակ է 2020-ի օգոստոսից։ Նա 2021-ին հուլիսին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն շուրջ մեկ ամիս անց կրկին կալանավորվել էր։
«Օշականցի Գևորիկին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը)։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Գևորգ Ալբերտի Մելիքյանը, 1994 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Մկան» մականունով Ռաֆայել Փիլոյանի և «Էջմիածնեցի Հարութիկ» մականունով Հարություն Ռոստամյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և քրեական աշխարհում հայտնի դարձել որպես «Օշականցի Գևորիկ»։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»