Պեմզաշենում սպանված կնոջ ամուսինն արտերկրից վերադարձել է գյուղ. սպանությունների գործով դեռ կասկածյալ չկա
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նախօրեին Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված հայտնաբերված 31-ամյա կնոջ ամուսինը Ռուսաստանից վերադարձել է գյուղ։ Այս մասին Պեմզաշենից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։
Երեկ՝ նոյեմբերի 8–ին, իրենց տանը մահացած վիճակում հայտնաբերվել էին նաեւ 31-ամյա կնոջ երեխաները։ Տղան 8 տարեկան էր, 3–րդ դասարանի աշակերտ, իսկ դուստրը՝ 12 տարեկան, 7–րդ դասարանի աշակերտուհի։ Նրանք սովորում էին տեղի միջնակարգ դպրոցում։
NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հարեւաններն ու դպրոցի ուսուցիչները պատմել են, որ իրենք այսօր հարցաքննվել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Հարեւանների խոսքով՝ սպանված կնոջ ընտանիքը նորմալ ապրող, հանգիստ ընտանիք է եղել։ Հարեւանները սպանված կնոջ ամուսնուն նույնպես դրական են բնութագրել, նշել, որ հնարավոր չէր, որ ամուսինը Ռուսաստանում այնպիսի խնդիրներ ունենար, որ փորձեին Հայաստանում իր ընտանիքից հաշվեհարդար տեսնել։
Սպանված կնոջ հարազատներից մեկը պատմել է, որ գյուղացիներից մեկին պոլիկլինիկայից թուղթ է հարկավոր եղել, գնացել է սպանված կնոջ տուն, որը պոլիկլինիկայի օպերատորն էր, մի քանի անգամ զանգահարել է, չի պատասխանել, ապա չի արձագանքել նաեւ դռան զանգերին, ինչից հետո էլ հարեւանները անհանգստացել են ու ահազանգել ԱԻՆ։ Փրկարարների ժամանելուն պես բացել են տան մյուս դուռը ու սպանված հայտնաբերել մորն ու նրա երկու զավակներին։
«Երկուսն էլ իմ լավ աշակերտներն էին, սովորող, պարտաճանաչ։ Օրինակելի ընտանիքից էին, համեստ, շնորհքով։ Ուսումնական պրոցեսին միշտ պատրաստ էին։ Սպանության նախորդ օրը ներկա են եղել բոլոր դասաժամերին, արտառոց որեւէ բան չի նկատվել որեւէ մեկի մոտ։ Երեկ, երբ նրան չեն եկել դասին, դասղեկները զանգել էին մայրիկին, որը չի պատասխանել զանգերին։ 12–ի կողմերն արդեն լսել ենք դեպքի մասին»,– պատմեց դպրոցի տնօրենը։
Նախօրեին հայտնել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված են հայտնաբերված 31-ամյա կինը եւ նրա երկու անչափահաս երեխաները։ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գլխավոր դատախազությունն այսօր մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից։ Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը եւ ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին եւ որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի եւ կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, որոշումներ են կայացվել Զ.Մ.-ին, Կ.Մ.-ին եւ Ս.Մ-ին տուժող ճանաչելու մասին:
Կատարվում են անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցանքը կատարած անձի /անձանց/ ինքնությունը պարզելու ուղղությամբ։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան