Պեմզաշենում տուն չի մնացել, որ չմտնեն. ինչ են փնտրում ոստիկանները
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Mediahub.am-ը գրում է․
Գյուղում խոսում են, որ գործի անռչությամբ փակուղային վիճակ է։ Գիշերը ժամը 10-ի մոտակայքում ոստիկանության աշխատակիցները եկան մեր տուն, հարցնում էին սպանվածների ընտանիքի անդամների մասին, թե ինչպիս՞ի ընտանիք էին, ի՞նչ խնդիրներ ունեին․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Պեմզաշենի բնակիչներից Սեւակը՝ նշելով, որ գյուղում գրեթե բոլոր տներն են մտել ոստիկանները։
Սեւակը նշեց, որ Պեմզաշենում խուճապ է, իր տեղեկություններով դպրոցականների մի մասն էլ այսօր դպրոց չի գնացել։
Գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից 2 օր անց կասկածյալ ու ձերբակալված անձ չկա։ Տեղեկությունը MediaHub-ը ճշտեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշենի տներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա կնոջ եւ նրա 2 երեխաների դիերը։ Մահացածներն են 31-ամյա Զարինե Մ-ն, 12-ամյա Կարինեն եւ 8-ամյա Սարգիսը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին՝ սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը և 155 հոդված 2-րդ մասի 5-րդ աչափահասի սպանությունը կետերով։
Սպանված կինն աշխատում էր Պեմզաշենի բուժկետում որպես օպերատոր։ Նրա ամուսինը դեպքից մի քանի ամիս առաջ էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի։ Այսօր MediaHub-ի հետ զրույցում Պեմզաշենի համայնքապետ Աղասի Վարդանյանն ասել է, որ գյուղացիները շոկի մեջ են, լարված վիճակում։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»