Արագածոտնում ընտանիքի 10 անդամ, այդ թվում՝ երեխաներ, շմոլ գազից թունավորվել են
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խմբերը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Կարբի գյուղից հիվանդանոց են տեղափոխել 10 քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 03։00-ի սահմաններում Կարբի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում գտնվող գազի կաթսայի անսարք լինելու պատճառով առաջացած շմոլ գազից թունավորվել ու «Աշտարակ» ԲԿ են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ՝ 62-ամյա Ավետիք Մ․-ն, 34-ամյա Ամբերդ Մ․-ն, 1-ամյա Էլինա Մ․-ն, 4-ամյա Նարե Մ․-ն, 40-ամյա Զավեն Մ․-ն, 7-ամյա Մարինե Մ․-ն, 4-ամյա Ավետիք Մ․-ն, 9-ամյա Արփի Մ․-ն, 32-ամյա Աննա Լ․-ն և 26-ամյա Մարիամիկ Թ․-ն։
«Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվ և ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու արդյունքում հնարավոր է եղել փրկել բոլորի կյանքը։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ազգականներ են։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան