Օրենքով գողեր Արտյոմ Սարգսյանն ու Ռամազ Ջինչարաձեն կռվել են ծննդյան տոնակատարության ժամանակ
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իսպանիայում վրացի օրենքով գող Գեգի Սվանի ծննդյան տոնակատարության ժամանակ նրա հյուրերը ծեծկռտուք են սարքել՝ Արտյոմ Սարգսյանը (Արտեմ Սարատովսկի) հարվածել է Ռամազ Ջինչարաձեին, հայտնում է «Փրայմ Քրայմը»։
Հրատարակության տվյալներով՝ միջոցառումը Բարսելոնայում հոբելյարի տանն է նշվել։ Ծեծկռտուքի պատճառն այն է եղել, որ Ջինչարաձեն չի սեղմել Սարգսյանի ձեռքը։ Նա, ընդհատելով առաջին իսկ կենացը, Ռամազից բացատրություններ է պահանջել, եւ դրանք չստանալով՝ հարվածել է նրան։
Օրենքով գող Էդիկ Ասատրյանն ասել է, որ Ջինչարաձեն սխալ է եւ պետք է ներողություն խնդրի Արտյոմից։ Այս բախումների ֆոնին ներկաները հիշել են Ռամազի եւ Զվիադ Պապիաշվիլիի երկարամյա հակամարտությունը։
2021 թվականին Արտյոմ Սարատովսկին վիճել էր Հայկ Սարգսյանի (Հայկո Աստրախանսկի) հետ՝ չվճարված խաղային պարտքի մասին բամբասանքների պատճառով։ Նրանք հաշիվները պարզել էին Լեհաստանում (որտեղ ապրում է Հայկոն)՝ հանցավոր աշխարհի այլ հեղինակավոր ներկայացուցիչների՝ Մամուլոյի, Սոպոտիայի, Վաթիայի, Կորսագիայի եւ Լեւան Փերաձեի ներկայությամբ։ Արտյոմը Հայկոյից ներողություն էր պահանջել, սակայն վերջինս հրաժարվել էր։ Մնացած գողերը նրան դատապարտել էին, քանի որ նա իրավունք չուներ զրպարտել օրենքով գողին։ Արտյոմը Հայկոյին ասել էր, որ նա գող չէ, եւ իր կարծիքը հիմնավորելու պատրաստակամություն էր հայտնել։ Արդյունքում հակամարտությունը կարգավորվել էր Էդիկ Ասատրյանի աջակցությամբ։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան