«Արմաթ» ազգային ծրագիրը ներկայացնում է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային ավանում
Նոյեմբերի 13-ից Թունիսի Ջերբա քաղաքում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ, գործում է Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայանում է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով։
Տաղավարի տեխնոլոգիական հատվածը ներկայացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ազգային ծրագիրը, որը ներկայացնում է տեխնոլոգիաների նշանակությունը համաշխարհային մշակույթի պահպանման և զարգացման գործում:
Թվային կառավարման հաստոցի օգտագործմամբ տեղում այցելուներին ցուցադրելու համար փորագրվում են գորգերի զարդանախշեր: Եռաչափ տպիչի օգտագործմամբ տպագրվում են հայկական ժայռապատկերներով սեղանի խաղեր, «տիեզերքի քարտեզ» մոդելի էջանշան և այլ իրեր: Ցուցադրված են նաև «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաների մոդելավորած և փորագրած աշխատանքները Հայաստանի մշակութային արժեքների պատկերմամբ։ Թվային կառավարման հաստոցը և եռաչափ տպիչը նախագծված և ստեղծված են Հայաստանում։
Հայկական տաղավարում ցուցադրված են նաև գորգեր, ասեղնագործ նմուշներ, անցկացվում են գորգագործության վարպետության դասեր, տեղի են ունենում շրջայցեր VR ակնոցի միջոցով։
Տաղավարի ձևավորումը թույլ է տալիս մեկտեղել հայկական հարուստ մշակույթը և մերօրյա տեխնոլոգիաները, որոնց ճիշտ համակեցությունը կարող է երաշխիք հանդիսանալ արդի աշխարհում մշակութային ժառանգության ճանաչման, պահպանման և սերունդներին փոխանցելու համար։
Ցուցադրությունը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը և կամփոփվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովով, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը կփոխանցի Թունիսին:




















«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքից
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ Սարգսյան
«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBank
«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայով
Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարությ...
Ավետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան