Նոյեմբերի 16-ին կյանքից հեռացել է ՀՀ պետական գործիչ, նախկին նախարար Ռաֆայել Անդրանիկի Բագոյանը:
Նա ծնվել է 1948թ.: 1967թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1973թ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: 1990թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1991թ.` Երևանի Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ:
1993թ. նշանակվել է ՀՀ պետական նախարար և կոորդինացրել վարչատարածքային կառավարման մարմինների, սոցիալական ապահովության նախարարության, փախստականների հարցերի պետական կոմիտեի, կենսաթոշակային հիմնադրամի աշխատանքները` միաժամանակ ղեկավարելով ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի, ՀՀ կառավարության և ՀՀ Գերագույն խորհրդի կապի ապահովման, ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների գործունեության, անչափահասների և երիտասարդների հարցերի ու թմրամոլության և թմրաբիզնեսի դեմ տարվող աշխատանքների հանձնաժողովների գործունեությունը:
1995-1996թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ:
Նախաձեռնել և կյանքի է կոչել մի շարք պետական ծրագրեր:
Արժանացել է պետական պարգևների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
Ռաֆայել Բագոյանի հոգեհանիգստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 18։00-ին՝ Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 19-ին, ժամը 13։00-ին՝ նույն եկեղեցուց։





















Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը
«Ժողովուրդ». Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը
«Ժողովուրդ». Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից ...
Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի
Նոր մանրամասներ ողբերգական դեպքից
«Հրապարակ»․ Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ
ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հա...
Դոլարն էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր
«Հրապարակ»․ Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ
«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել