Ադրբեջանական անօրինական զինված ուժերը տեղակայվել են Շուռնուխի դպրոցի դիմաց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Սյունիքի մարզի Գորիսի Շուռնուխ գյուղի դպրոցի անմիջապես դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է, որտեղ մեծ տառերով գրված է «Önce vatan»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը։
«Önce vatan»-ը թուրքական ազգայնամոլական (ընդ որում, ագրեսիվ) հիմնարար լոզունգներից է, որ ստեղծվել է Աթաթուրքի իշխանության շրջանում` 1930-ական թթ. և նշանակում է «Առաջ հայրենիք» կամ «Նախևառաջ հայրենիք»:
Այս լոզունգն անմիջականորեն կապված է պանթյուրքիզմի հետ: Այն հնարավոր չի համարում Թուրքիայում ապրող ոչ թուրք էթնիկ խմբերի կամ ազգերի ներկայացուցիչների հավասարությունը թուրքերի հետ, քանի որ ըստ թուրքական ազգայնամոլության` հայրենիքին հավասար կարևորվում է նաև ազգի՝ էթնիկապես թուրք միատարր ազգի ստեղծման գաղափարը: Ընդ որում, այս ազգայնամոլությունը հիմնվում էր երիտթուրքերի գաղափարաբանության՝ պանթյուրքիզմի վրա և ըստ էության դրա շարունակությունն էր:
Շուռնուխի դպրոցի` երեխաների անմիջապես տեղակայված այս ադրբեջանական դիրքում մշտապես հերթապահում են ծառայողներ, որոնք զինված հետևում են դպրոցին, երեխաներին: Այս զինված դիրքն ունի նաև տեդախցիկներ, որոնք նույնպես հետևում են մարդկանց տեղաշարժին, ապօրինաբար հավաքում են անձնական տվյալներ:
Այս փաստերը հայտնաբերեցինք Գարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանի (Karnig Kerkonian) հետ միասին Սյունիք մեր հանատեղ այցի ընցացքում: Այնուհետև, ուսումնասիրությունններն իրականացրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ։
Հիմա հարց`
Ի՞նչ գործ ունի այս ազգայնամոլական լոզունգը, առավել ևս ադրբեջանական անօրինական զինված տեղակայումը Շուռնուխի դպրոցի անմիջապես դիմաց:
Պարզ է, որ թիրախավորում են անգամ երեխաների, փորձում են ահաբեկել ու ճնշում գործադրել մեր երեխաների նկատմամբ: Այն հատուկ արված է մեծ տառերով ու այնպես, որ երևում է երեխաներին:
Ակնհայտ է, որ սա արվել է խաղաղ բնակչությանը ագրեսիվություն ցուցադրելու համար:
Այս ամենը ևս մեկ անգամ նշանակում է, որ ադրբեջանական զինված տեղակայումները ոչ միայն լրջորեն վտանգում են մարդկանց ֆիզիկական անվտանգությունն ու կյանքը, այլ նպատակային արարքներով ամեն ինչ անում են, որ մարդկանց, անգամ երեխաներին պատճառեն հոգեկան զրկանքներ, նրանց պահեն անհանգստության ու լարվածության մեջ:
Ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից. պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը»:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...