«Այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի չլուծված լինելը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Այն, որ Ադրբեջանի նախագահը հիստերիայով է արձագանքում Ռուբեն Վարդանյանի՝ ոչ միայն Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելուն, այլև նրա հայտարարություններին, հասկանալի է: Սակայն ուշագրավ է, որ բավականին նյարդայնանում են նաև հայաստանյան որոշ շրջանակներ: Ալիևի նյարդային վիճակը քաղաքագետ Գագիկ Համբարյանը պատահական չի համարում:
«Ռուբեն Վարդանյանի նման մարդու՝ պետնախարար նշանակվելը պատահական չէ. ամենահարուստ հայերից մեկը չէր կարող հենց այնպես հայտնվել Ստեփանակերտում ու նշանակվել այդ պաշտոնին: Համապատասխան կենտրոններից նա «դաբրո» ունի, ու Ալիևի այդ նյարդային արձագանքը ցույց է տալիս, որ վերջինս այդ կենտրոնների հետ ոչ բարիդրացիական և ոչ լավ հարաբերություններ ունի: Պետնախարար նշանակվելու փաստը Ադրբեջանի համար անընդունելի է նաև այն առումով, որ Ռուբեն Վարդանյանը, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, կապիտուլ յանտ չէ, որի մասին ինչ ուզեն, կասեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով, այստեղ կարևոր է նաև հոգեբանական պահը:
«Անգամ պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը լեգիտիմացնում է Արցախյան հարցի չլուծված լինելը: Ռուբեն Վարդանյանի նշանակումով ապացուցվում է, որ հարցը լուծված չէ, մինչդեռ ադրբեջանական կողմը հակառակի մասին է պնդում: Եվ հենց նշվածով է պայմանավորված, որ Բաքուն ու իրեն սատարող ուժերը նյարդային, ջղաձիգ հայտարարություններով են հանդես գալիս: Սա՝ այս պահի դրությամբ: Չի բացառվում, որ կոնկրետ գործի էլ անցնեն»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»